ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դարձրել են ուժային կենտրոնների, ազդեցությունների բախման վայր, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արևմուտքը փորձում է հակառուսական նոր ճակատ ստեղծել՝ ի դեմս Հայաստանի: Մեր երկիրը դարձել է ուժային կենտրոնների, ազդեցությունների բախման մի վայր, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով: Այս մարտահարավերների պայամաններում մենք պետք է պայքարենք և՛ ներքին, և՛ արտաքին թշնամիների դեմ։ Ուղիղ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով սրանք նպատակ ունեն փոխել երկրի սահմանադրությունը, ինչը նշանակում է թաղել երրորդ հանրապետությունը, վերջնականորեն հրաժարվել Արցախից և դրա փոխարեն ոչինչ չստանալ»,- Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ծանոթացել են Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, որը խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ վերջնական կապիտուլյացիայի է տանում:

«Մեր խնդիրն է բացատրել, համախմբել, կազմակերպել ժողովրդին և  կանխել այս ամենը․ ռեսուրսն էլ կա, հնարավորություն էլ»,- ասել է Սաղաթելյանը։   

Աղբյուր՝ Yerevan.today

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular