ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ստեղծվել են երեք հատուկ տնտեսական գոտիներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է որոշում երեք նոր հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) ստեղծման եւ գործող երկուսի ընդլայնման մասին Մորդովիայում, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի եւ Տվերի մարզերում, տեղեկացրել է ՌԴ կառավարրության մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ նոր ՀՏԳ-ն («Սիստեմա») գտնվելու է Սարանսկում եւ Մորդովիայի Լյումբիրի մունիցիպալ շրջանի տարածքում։ Ենթադրվում է, որ դրա ռեզիդենտներ կդառնան մոտ վեց ընկերություններ, որոնք մասնագիտացած են շինանյութերի, էլեկտրասարքավորումների, էլեկտրոնային եւ օպտիկական իրերի, քիմիական արտադրանքի, ինչպես նաեւ մեքենաշինության արտադրությունում։ Ռեզիդենտ ձեռնարկությունների ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 33,3 մլրդ ռուբլի։ Բացի  այդ, կստեղծվի 775 նոր աշխատատեղ։

«Եվս մեկ նոր ՀՏԳ՝ «Ռոստովսկայա», ստեղծվել է Նովոչերկասկում։ ՀՏԳ-ում նախատեսում են աշխատել ութ ընկերություններ, որոնք կներգրավեն 8,6 մլրդ ռուբլու ներդրումներ եւ կստեղծեն մոտ 790 նոր աշխախատեղ։ Ռեզիդենտները մտադիր են իրականացնել կցորդիչով եւ կիսակցորդիչով տեխնիկայի, արդյունաբերական սառնարանների արտադրություն։ Բացի այդ, Նովոչերկասկում կկառուցվի բնական գազի հեղուկացման համալիր, գործարան, որտեղ կպատրաստվեն սարքավորումներ մաքրող կառույցների համար, քիմիական գործարան, որը կթողարկի սինթետիկ խեժ եւ պաշտպանական-դեկորատիվ նյութեր»,- նշվել է հաղորդագրությունում։

«Էմմաուս» նոր ՀՏԳ-ն կստեղծվի Տվերի մարզում։ Նրա ռեզիդենտ ձեռնարկությունները կզբաղվեն պոլիէթիլենային խողովակների արտադրմամբ, շերտավոր մետաղների մշակմամբ, հայրենական ճոպանողիների ստեղծմամբ։ Բացի այդ, նախատեսվում է պատրաստել չոր շինարարական խառնուրդներ, բետոնե եւ պոլիմերային կառույցներ տրանսպորտային ճյուղի համար։

Ընկերություններից մեկը մտադիր է ընդլայնել հրուշակեղենի արտադրությունը։ Մասնավոր ներդրողները պատրաստ են ներդնել ավելի քան 17 մլրդ ռուբլի եւ ստեղծել մոտ 8,4 հազար նոր աշխատատեղ։

Կալուգայի մարզի գործող ՀՏԳ-ի սահմանները կընդլայնվեն ի հաշիվ Բաբինինսկի մունիցիպալ շրջանում գտնվող հարթակների։ Նախատեսվում է բացել երեք դեղագործական ձեռնարկություն։

Դրանց շինարարության համար նախատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 17,2 մլրդ ռուբլի։ Այդ ձեռնարկությունների բացումը հետագայում թույլ կտա ստեղծել ավելի քան 2 հազար աշխատատեղ։

«Լիպեցկ» ՀՏԳ-ն նույնպես կընդլայնվի ի հաշիվ Լիպեցկում նոր տարածքների ներգրավման։ Այնտեղ նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական մեքենաների եւ կցորդիչների արտադրություն։ Անհրաժեշտ ենթակառուցվածքը արդեն կա։ Ներդրողը պատրաստ է նոր ձեռնարկությունում ներդնել 32,4 մլրդ ռուբլի։ Արտադրությունը հնարավորություն կտա  բացել մոտ 2,5 հազար նոր աշխատատեղ։

Հատուկ տնտեսական գոտիները ստեղծվում են մշակող արդյունաբերության, տնտեսության բարձրտեխնոլոգիական ճյուղերի, տուրիզմի եւ նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման համար։ ՀՏԳ-ում գտնվելը բիզնեսին մի շարք առավելություններ է տալիս։ Ռեզիդենտները կարող են օգտվել հարկային եւ մաքսային արտոնություններից, ինչպես նաեւ վարձավճարների իջեցում ակնկալել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular