ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի հանցագործությունները կարող են կրկնվել ՀՀ տարածքում․ Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների դաժան խոշտանգումները։ Այս մասին գրում է ամերիկյան Hartford Courant թերթը։

«Ադրբեջանական զորքերը 2020 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում առևանգել են Մելսին և 10 ամիս խոշտանգել նրան, սովի մատնել և ստիպել վանկարկել «Ղարաբաղն Ադրբեջան է» և «Փառք Ադրբեջանի նախագահին»,- գրել է թերթը Մարդու իրավունքների համալսարանական ցանցի (UNHR) կողմից հարցազրույց տված ռազմագերու մասին։

Հոդվածի հեղինակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և քաղաքականության հարցերով տնօրեն Թոմաս Բեքերը նշել է, որ Մելսը գերությունից վերադարձել է Կարմիր խաչի օգնությամբ, բայց անճանաչելի վիճակում՝ խոշտանգումների պատճառով։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հարցազրույց է անցկացրել վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական խոշտանգումներից տուժած 150 զոհերի հետ, ովքեր հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ճանապարհը հարթվել է տարիների ընթացքում»:

Ադրբեջանական բռնության զոհերի մասին տեղեկություններ հավաքող Բեքերի թիմը ներառում է Հարվարդի, Օքսֆորդի, Ուեսլեյան համալսարանի, Կալիֆորնիայի և Յեյլի համալսարանների իրավաբանների, գիտնականների և ուսանողների:

«Մենք ոչ ոք չենք. ինչպես էթնիկ հայերի դեմ երեք տարվա վայրագությունները հանգեցրին էթնիկ զտումների» զեկույցում նրանք տեղեկություններ են հավաքել Լեռնային Ղարաբաղում Բաքվի ագրեսիայի փուլերի մասին։ Բեքերը զգուշացրել է, որ հաշվի առնելով միջազգային հանրության անտարբերությունը, Բաքվի՝ մարդկության դեմ հանցագործությունները կարող են կրկնվել Հայաստանի տարածքում։

«Եթե մենք չբացահայտենք և հաշվի չառնենք այս վերջին ձախողումները, ապա անխուսափելիորեն դրանք նորից կտեսնենք, գուցե Հայաստանի հարավում՝ Ադրբեջանի հայտարարած հաջորդ թիրախում»,- եզրափակել է հեղինակը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular