ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աչքիս առաջ երեխաներ ու տարեցներ էին մահանում, ոչ մեկին չէի կարողանում օգնել, բոլորս արյան մեջ էինք...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ը բազմիցս անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականցված էթնիկ զտման փաստերին։ Թշնամու ռազմական հանցագործություններից առավել տուժած գյուղերից մեկն Ասկերանի շրջանի Սառնաղբյուրն է։ 

Սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում գյուղն ունեցել է զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ։ Սոֆի Պապիկյանը MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 19-ին գյուղացիները դիզվառելիքով մեքենա են գտել ու կազմակերպված, ամենքն իր գործով գնացել քաղաք. այդպես էր բոլոկադայի ամբողջ ընթացքում։ 

«Կեսօրին, երբ լսեցինք կրակոցները, տագնապահար եղանք, խուճապ էր։ Բոլոր այն կանայք ու տղամարդիկ, ովքեր երեխաներ ունեն, ահավոր վիճակում հայտնվեցինք, տեղներս չէինք գտնում ու անընդհատ իրար հարց էինք տալիս՝ «բա երեխաները, տեսնես` որտե՞ղ են, ի՞նչ են անում»,- հիշում է 39-ամյա կինը։ 

Հասկանալով, որ իրավիճակը րոպե առ րոպե ավելի է ահագնանում, Սառնաղբյուրի բնակիչներին տեղափոխում են բնակելի շենքերից մեկի ապաստարան։ 

««Կալցեվոյ»-ի շենքի նկուղ են տարել, բայց սիրտս պայթում էր այնտեղ, ներսում բոլորը լաց են լինում, իսկ մեր ուշքն ու միտքը մեր երեխաներն էին, դրա համար հիմնականում դրսում ենք մնացել, որ փորձենք կապ հաստատել գյուղի հետ»,- պատմում է նա։ 

Սոֆին 4 երեխաների մայր է։ Նրանցից 3-ը տարբեր աստիճանի բեկորային վիրավորում են ստացել այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը հարվածային ու հեռահար միջոցներով անդադար կրակել է այն հատվածում, որտեղ հավաքվել էին գյուղի բնակիչները։ 

«Խնդրեցինք վարորդին, որ ինչ էլ լինի մեզ գյուղ հասցնի, բայց այնտեղ ասացին, որ մեքենայի վրա ևս կկրակեն, ու, հնարավոր է, գյուղ չհասնենք։ Մեր ապրումները նկարագրել չեմ կարող, անընդհատ զանգում էինք, բայց կապ չկար, ոչ մի տեղից հստակ ոչինչ չկարողացանք ճշտել։ Պատկերացրեք ստեղծված իրավիճակն այնքան անելանելի էր, որ ուզում էի ոտքով գնալ»,- ասում է Սոֆի Պապիկյանը։ 

Նույն օրը համայնքի ղեկավարը Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխում Սառնաղբյուրում վիրավորում ստացած բնակիչներին, որից 12-ը՝ երեխաներ։

«Մենք գնացինք հիվանդանոց։ Աչքերիս չէի հավատում, որ սա մեզ հետ է տեղի ունենում, խաղաղ բնակիչների նկատմամբ. ոչ մեկին չեմ ճանաչել, բոլորն արյունոտ էին։ Մի ահավոր, աննկարագրելի տեսարան, էն ի՞նչ էին արել»,-արտասվում է Սոֆին։ 

Նրա դուստրը՝ 20-ամյա Լուսինեն, վիրավորվել է ոտքերից ու ձեռքերից, մայրն ասում է, որ մինչ օրս բեկորներն ամբողջությամբ դեռ չեն հանել։ Որդին՝ 15-ամյա Արմանը, բեկորային վիրավորում է ստացել մեջքից ու ձեռքերից, իսկ 7-ամյա Ռուզաննան՝ ձեռքերից։ 

«Առաջին տպավորություններով ես մտածում էի, որ ոչ ոք ողջ չի մնա։ Գյուղապետի կնոջ՝ Աքսաննայի վիճակն ավելի բարդ էր, արյունի մեջ կորած էր։ Բժիշկներն ամեն ինչ արեցին, որ արնահոսությունը կանգնեցնեն։ Երեխաներս փրկվեցին, բայց այդ ամենը տեսնելուց հետո բարդ է ապրելը։ Նրանց դեռ ուղեկցում է պատերազմի հիշողությունը»։ 

Լուսինեն մեզ հետ զրույցում ասում է, որ այդ օրն իրենց հետ կատարվածը նման է եղել աշխարհի վերջին։ Մի քանի ժամվա ընթացքում սահմանամերձ փոքր գյուղը վեր էր ածվել դժոխքի։ 

«Աչքիս առաջ երեխաներ ու տարեցներ էին մահանում, մյուսները. այդ թվում ինձանից փոքր եղբայրս ու քույրս, արյան մեջ։ Չգիտեի ի՞նչ անել։ Բոլորս ցավի ու արյունի մեջ էինք։ Չեմ ուզում դա որևէ մեկը զգա, չեմ ուզում էդ ցավը ապրեն»,- ասում է պատերազմի ականատեսը։ 

Սոֆին ասում է, որ հարվածները, որն Ադրբեջանը կիրառել է խաղաղ բնակիչների նկատմամբ, եղել են կանխամտածված ու հատուկ թիրախավորված։ 

«Մեր գյուղը սահմանից հեռու չէր ու դիտարկվում էր։ Նույնիսկ անզեն աչքով կարելի էր տեսնել շարժը։ Դրա համար այն տեղը, որտեղ հավաքվել էր ամբողջ գյուղը, մի քանի անգամ է հայտնվել ադրբեջանական զորքի ուշադրության կենտրոնում, կրակել են։ Երևի փորձել են մեզ սպանելով՝ խուճապ առաջացնեն մյուս բնակավայրերում։ Նույնիսկ մեր գյուղից 2 տղամարդ՝ Արսենն ու Սյոման, գնացել են, որ վիրավորներին տարհանեն, իրենց էլ են կրակել, վիրավորվել են»,- հավելում է մեր զրուցակիցը։ 

Սոֆիի ընտանիքն այժմ ապրում է Շիրակի մարզի Աշոցք համայնքում։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular