ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովնների հերթական հանդիպումը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, թե կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ Նշվում է, որ պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:

Հավելյալ պարզաբանումներ հայկական և ադրբեջանական կողմերը չեն անում։ Մինչդեռ հանդիպումից օրեր առաջ փոխվարչապետի գրասենյակից հայտնել էին, թե Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ «Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»,- նշել էին փոխվարչապետի գրասենյակից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հունվարին էր խոսել 8 գյուղերի պահանջի մասին։ Այսօր, չորս գյուղերի անուններ նշելով, Հայաստանի իշխանությունները հանրությանը նախապատրաստում են, որ դրանք հանձնվելու են առաջին փուլում, իսկ հետո Ադրբեջանը նաև բարձրացնելու է մյուս անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հարցը։
Տավուշի չորս անկալվները հանձնելու դեպքում վտանգվելու է հայ-վրացական միջպետական մայրուղու անվտանգությունը, իսկ Տիգրանաշենը տալու դեպքում, անհնար կլինի ներկայումս գործող ճանապարհով ուղևորվել դեպի հարավ։ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի գործող իշխանությունների անողնաշար պահվածքից, ամեն ինչ «տալու-պրծնելու» բուռն ցանկությունից, որևէ զիջում անելու մտադրություն չունի։ Միակ խոչընդոտն այս ճանապարհին կարող է լինել հանրային լայն ընդվզումը Հայաստանում։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սպառել են իրենց, նոր քաղաքական միավորներ են հարկավոր, որոնք հասկանում են պահի լրջությունը, կարող են բողոքի ալիք բարձրացնել և կասեցնել դավաճանական այս զարգացումները։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս է ահազանգել փաշինյանական իշխանության դիլետանտության պատճառով երկրին սպառնացող վտանգների մասին։ «Գործող իշխանության ներկայացուցիչներին դրսում ոչ մեկ լուրջ չի ընդունում։ Չկա ռեգիոնալ մի հարց, որին Հայաստանը կարող է մասնակցել, ինչ-որ ձայն ունենալ։ Արցախն էր, որտեղ մեզ ինչ-որ բան հարցնում էին, իսկ Հայաստանի գործող իշխանությունը Արցախից հրաժարվեց»,- նշել է իր հարցազրույցներից մեկում Արշակ Կարապետյանը։

Ըստ Պաշտպանության նախկին նախարարի բոլոր դեպքերում մենք շանս ունենք, ոչ թե ստեղծված իրավիճակից պահպանենք մեր պետականությունն այլ այնպես հիմնավորված իրավիճակից դուրս գանք, որ ապագայում տեսնենք հաղթանակներ։ «Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք։ Կարծում եմ, որ եթե գործող իշխանությունը մեր ժողովրդի մեջ չունի լուրջ դիրքեր, մեր ընդդիմությունն էլ չունի, այսօր ընդդիմություն չկա։ Ես եթե իրենց տեղը լինեի, թե իշխանության, թե ընդդիմության, եթե իրենք իրենց հայրենիքը սիրում են, ապա այդ երկու ուժերն էլ պետք է հրաժարական տան և գնան»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Այսօր անհարժեշտ է հանրային համախմբման միջոցով կասեցնել երկրի վտանգավոր ընթացքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular