ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024թ․ ընթացքում ԱրարատԲանկը նոր «կանաչ» միջոցներ կբերի Հայաստան (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Հայկական բիզնեսները հետզհետե անցում են կատարում կայուն բնապահպանական, սոցիալական կառավարման մոդելների, կորպորատիվ կառավարման մեջ որդեգրում՝ ESG ռազմավարություն։

Երևանում կայացած «Կայուն զարգացում և ESG․ միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի ժամանակ քննարկվեց, թե ինչպես կարելի է բիզնեսը դարձնել էկոլոգիապես մաքուր ու արդյունավետ, որտեղ են ոլորտի մասնագիտական բացերը և դրանց լրացման ուղիները։

Нет описания.

ԱրարատԲանկը, որը կոնֆերանսի գործընկերներից է, արդեն ունի կանաչ պարտատոմսերի հետ կապված համագործակցության փորձ՝ միջազգային հեղինակավոր «Սիմբիոտիկս» ներդրումային ընկերության հետ, որի նախաձեռնությամբ կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված $ 15.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղվել են ԱրարատԲանկին՝ սահմանված չափանիշներին համապատասխանող սոցիալական, ինչպես նաև «կանաչ» վարկերի ֆինանսավորման համար։

Կոնֆերանսի պանելային քննարկման ժամանակ ԱրարատԲանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի գծով պատասխանատու Ռայիսա Բաբայանը ներկայացրեց Հայաստանում կայուն բնապահպանական, սոցիալական կառավարման մոդելներին անցնելու օրենսդրական բացերը և առկա խնդիրները։

Нет описания.

ESG ռազմավարության հետ հաշվի չնստող ընկերությունները կարող են բախվել ֆինանսական ռիսկերի հետ և կորցնել իրենց ներդրումային գրավչությունն ու շահակիցների վստահությունը։ Կարևորելով այս ամենը՝ ԱրարատԲանկն առաջին և միակ ֆինանսական հատատությունն է, որ 2022 թվականին միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման սկզբունքներն իր ռազմավարությունում։

Ներգրավված միջոցների մեծ մասն արդեն իսկ տեղաբաշխված են, իրականացված նախագծերից մեկի շրջանակներում, օրինակ, ԱրարատԲանկը ֆինանսավորել է շուրջ 100 էլեկտրոմոբիլների ձեռքբերում, որոնք Երևանում շահագործվում են որպես տաքսի ծառայություն։

Нет описания.

Կոնֆերանսի գլխավոր բանախոսը Կայունության և շրջակա միջավայրի հարցերով Ավստրալիայի առաջատար փորձագետ Ջոն Դին էր, ով ներկայացրեց, թե ինչպես կարող է հայկական բիզնեսը ավելացնել շահույթը՝ նորարարության և արդյունավետության շնորհիվ։

ԱրարատԲանկը, հանդիսանալով Հայաստանի տնտեսության կարևոր բաղկացուցիչ, որդեգրել ու վարում է վարկավորման ու հետագա մոնիթորինգի այնպիսի քաղաքականություն, որի կարևոր մասը կլինի ESG ռազմավարության հիմնական դրույթները՝ սահմանելով չափորոշիչներ, որով էլ կառաջնորդվեն բանկի կողմից վարկավորված ու սպասակվող կազմակերպություններ։

Нет описания.

Կոնֆերանսը, որը լինելու է ամենամյա, կարևոր հարթակ էր ներգրավված կողմերի համար՝ հնարավորություն տալով փոխանակվել կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ իրենց փորձով, հիմնական ձեռքբերումներով ու առաջադրված խնդիրներով։

ԱրարատԲանկը խոստանում է 2024թ-ին «կանաչ միջոցներ» բերել Հայաստան՝ նպատակ ունենալով ապահովել «կանաչ» ֆինանսավորման հասանելիությունը հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների համար: Տարեսկզբին արդեն իսկ Բանկը ներգարվել է 5 մլն ԱՄՆ դոլար GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular