ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ վերջին ընտրություններն են». Էրդողանը հեռանու՞մ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններն ինձ համար կլինեն վերջնական՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ինձ համար սա եզրափակիչ է, այս ընտրություններն իմ վերջին ընտրությունն են օրենքով տրված լիազորությունների շրջանակում, ես գործերը կհանձնեմ իմ եղբայրներին, որոնք կգան ինձնից հետո»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է 2023 թվականի նախագահական ընտրություններում, երկրորդ փուլում։ 

Նա ստացել է ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը, մասնակցությունը կազմել է 85,71 տոկոս։

Էրդողանը ղեկավարում է Թուրքիան 2014 թվականից, այս տարվա փետրվարին նա դարձավ 70 տարեկան։ Հիշեցնենք, որ նրա լիազորությունների ընթացիկ ժամկետն ավարտվում է 2028 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular