ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արբանյակային մոնիտորինգը և միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա պետք է շարունակվեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական «Ազատություն» ռադիոյի rferl.org կայքը «Օդանավակայաններ և դատարկություն» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բացեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, այն լեփ-լեցուն էր լրագրողներով ու ուղեկցողներով։ Այդ դեպքից հետո այդ նոր օդանավակայանը գործնականում դատարկ է, միայն սահմանապահներն են իրենց տաղավարներում: Բացումից մեկ տարի անց Ադրբեջանը հայտնեց, որ 44 միլիոն դոլար արժողությամբ Ֆիզուլիի օդանավակայանում շաբաթական մոտ մեկ ինքնաթիռ է իջնում։ Ներկայում, ըստ թռիչքների հետագծման կայքերի, այնտեղ չկան ժամանումներ կամ մեկնումներ:

2022 թվականի հոկտեմբերին էլ Ֆիզուլիից յոթանասուն կիլոմետր հյուսիսարևելք՝ Զանգիլանի մոտ, բացվեց ևս մեկ էլեգանտ միջազգային օդանավակայան։ Բացի դա, Լաչինի մերձակա լեռներում երրորդ օդանավակայանն է կառուցվում։ Այդ բոլոր օդանավակայանները 2020 թվականին Բաքվի կողմից սկսված Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավումից հետո էթնիկ հայերից գրաված տարածքներում իրականացվող զանգվածային շինարարության մի մասն են կազմում: Բաքուն այդ իրադարձությունները հայտարարել է որպես «մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» հարյուրհազարավոր այն ադրբեջանցիների համար, որոնք փախել էին հայկական ուժերի առաջխաղացումից 1988-94 թվականներին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ:

Ադրբեջանցի տնտեսագետ Թոգրուլ Վելիևը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ շրջաններում նման նախագծերի հսկայական մասշտաբը կարող է մասամբ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ադրբեջանական պետության տարբեր ճյուղեր առաջ են քաշում այնպիսի գաղափարներ, որոնք ուղղված են հեշտ ֆինանսավորում ստանալուն։ «Յուրաքանչյուր պետական գերատեսչություն փորձում է մասնակցել միլիարդավոր դոլարների հասնող միջոցների բաշխմանը»,- ասել է Վալիևը։ Նշենք, որ 2023 թվականին Բաքուն 3,1 միլիարդ դոլար էր հատկացրել այդ տարածքների վերականգնման համար։ Որպես «մեկուսացված» շրջաններում «կրեատիվ» ծախսային գաղափարների օրինակ՝ Վալիևը նշել է հետևյալը. «Գյուղատնտեսության նախարարությունն է առաջարկում խելացի գյուղ կառուցել, թեև քաղաքների և գյուղերի կառուցումով պետք է զբաղվեն այլ գերատեսչություններ»։

«AZAL»-ը (Ադրբեջանական ավիաուղիներ) խորհուրդ է տալիս Զանգիլանում օդանավակայան կառուցել, հավելել է տնտեսագետը, թեև մի ուղղությամբ արդեն իսկ կա բառացիորեն մեկ ժամվա ճանապարհի օդանավակայան, մյուս ուղղությամբ էլ մի քանի ժամվա։ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որը կազմում է ավելի քան 100 000, փախել է Հայաստան 2023 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց ռազմական հարձակում, որն այդ տարածքը դրեց Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն դարեր շարունակ այն բնակեցված է եղել էթնիկ հայերով: Ըստ նախագահ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի, էթնիկ հայերը Լեռնային Ղարաբաղից ինքնակամ են հեռացել: «Մենք բացել ենք դարպասները և հարգել նրանց ազատ տեղաշարժի, ընտրության ազատությունը»,- ասել է նա:

Սակայն այդ տարածաշրջանի՝ ռազմական հարձակմանը նախորդած ամիսներով շրջափակումը, ինչպես նաև ադրբեջանցի զինվորների ձեռքով էթնիկ հայերի մի քանի ենթադրյալ սպանությունները ստիպել են միջազգային փորձագետներին այդ գաղթը դիտարկել որպես հարկադրանքի գործողություն, որը հավասարազոր է պատերազմական հանցագործության: Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ միայն մոտ 2000 ադրբեջանցի է վերադարձել այդ ամայի շրջաններ, բայց Բաքուն հայտարարել է, որ մտադիր է մինչև 2027 թվականը այնտեղ վերաբնակեցնել մոտ 150 հազար մարդու: Ամերիկահայ հետազոտող Սիմոն Մաղաքյանը, որը բացահայտել է Ադրբեջանի կողմից Նախիջևանի էքսկլավում հայկական քրիստոնեական ժառանգության գրեթե ամբողջական ոչնչացումը, կարծում է, որ լայնածավալ շինարարական ծրագրերը որոշ դեպքերում կարող են օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական հազարավոր պատմական հուշարձաններից ու վայրերից մի քանիսի «շարունակական ոչնչացման ծխածածկույթ»:

Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից հրապարակված պաշտոնական լուսանկարներում ակնհայտ է հայկական մշակութային ժառանգության բացակայությունը: Մաղաքյանը, որն ուշադիր ուսումնասիրել է գրավ յալ շրջանների հրապարակված պատկերները, ասել է, որ «Լեռնային Ղարաբաղ մուտքը, թվում է, խստորեն վերահսկվում է նույնիսկ ադրբեջանցի զբոսաշրջիկների կամ անգամ նախկին ադրբեջանցի բնակիչների համար»: Ադրբեջանական ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ, որոնք վերջերս այցելել էին գրավյալ շրջաններ, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ «Ազատություն» ռադիոկայանին, քանի որ դա համարել են «զգայուն թեմա» վերջին շաբաթների ընթացքում լրագրողների ձերբակալությունների ալիքից հետո:

2021 թվականի դեկտեմբերին Միջազգային քրեական դատարանը միջանկյալ վճիռ է կայացրել, ըստ որի, Ադրբեջանը պետք է «պատժի և կանխի» հայկական հուշարձանների ոչնչացումը։ Բայց մինչև Միջազգային քրեական դատարանի այդ որոշումը 2021 թվականին Լեռնային Ղարաբաղի ամենանշանավոր շենքերից մեկի՝ Ղազանչեցոց տաճարի գագաթն արդեն բյուզանդական գմբեթի էր վերածվել։ Դիտորդները նշում են, որ Միջազգային քրեական դատարանի որոշումից հետո Բաքուն, ըստ երևույթին, սկսել է համեմատաբար զուսպ վերաբերմունք դրսևորել մշակութային վայրերի նկատմամբ, և կա որոշակի հույս, որ մնացած հայկական մշակութային ժառանգությունը կարող է գոյատևել, եթե, իհարկե, արբանյակային մոնիտորինգը և միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա շարունակվեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular