ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարկեդոնով. Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան պետք է կառուցվի «միասին, ոչ թե փոխարենը» սկզբունքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր, երբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «սառեցման» շրջան են ապրում, Մոսկվայում շատերը պաշտոնական Երևանին մեղադրում են «Արևմուտքի կողմն» անցնելու մեջ։ «Կրակին յուղ լցրեց» հայկական կողմի՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահ զորքերը դուրս բերելու վերջին նախաձեռնությունը։ Բայց դրսևորելով Իրանի, ինչպես նաև Հնդկաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը՝ Հայաստանի իշխանությունները փորձում են հերքել այս թեզը։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հիմա Երևանում հիմնական բառը դիվերսիֆիկացիան է։ Իսկ իրանական ուղղությունը այս համատեքստում կարեւոր տեղ է զբաղեցնում։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պարբերական բնույթ են կրում։ Այսպես, ամանորյա տոների նախաշեմին Երևան է այցելել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Սակայն, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին, ասեմ, որ Ռուսաստանի փոխարեն հավասարակշռությունների, երաշխիքների և զսպումների համակարգ կառուցելու փորձերը, կարծես թե, արդյունավետ չեն: Եվ բանն այն չէ, որ այս տողերի հեղինակը կարմիր անձնագիր ունեցողն է։

Նախ, Իրանը, որը հավակնում է Հայաստանի հետ հատուկ հարաբերությունների և նրա տարածքային ամբողջականությանն աջակցություն է հայտնում,  առճակատման հարաբերություններ չի կառուցում Ադրբեջանի հետ եւ հաստատ չի «զսպի» Բաքվին՝ հանուն հայկական ուղղությամբ օգուտների։

Խորհրդանշական է, որ Պապիկյանի այցի հետ գրեթե համաժամանակ Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ-ների ղեկավարները Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում պայմանավորվել են դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման շուրջ։ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը շուտով կվերսկսի իր գործունեությունը ամբողջությամբ։

Երկրորդ, «Իրանը Ռուսաստանի փոխարեն» սխեման չի աշխատի նաև այն պատճառով, որ Իսլամական Հանրապետությունը չափազանց բարդ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ։ Մինչդեռ Երևանը զգալի ջանքեր է գործադրում Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, երկու երկրների հարաբերություններն արդեն անվանվում են ռազմավարական։ Սակայն Փարիզը, ԵՄ-ն ամբողջությամբ, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն դժվար թե շահագրգռված լինեն Կովկասում Իսլամական Հանրապետության նման «մարտահրավերի» հայտնվելով:

Սա նշանակում է, որ այս կողմից Երևանին կառաջարկվի «ընտրություն անել», թեև, ի տարբերություն Մոսկվայի, միգուցե դա անեն ոչ հրապարակային։

Այսպիսով, դիվերսիֆիկացիան կամ «կոմպլեմենտարիզմի» նոր տարբերակը՝ արդյունավետ մարտավարություն լինելու համար, պետք է կառուցվի «միասին, ոչ թե փոխարենը» սկզբունքի վրա։ Ավելին, Հայաստանն ու նրա էլիտան նման փորձ արդեն ձեռք են բերել։ Որոշ երաշխավորների՝ հօգուտ մյուսների հրաժարվելը կարող է հանգեցնել նրան, որ հին դաշնակցային կապերը կկորչեն, իսկ նորերը չեն փոխհատուցի հների կորուստները»,- գրել է փորձագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular