ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն ծովային մարդասիրական միջանցք կգործարկեն դեպի Գազայի հատված. Ֆոն դեր Լայեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրահանձնաժողովը հայտարարել է Կիպրոսից Պաղեստինին օգնություն մատակարարելու համար ծովային մարդասիրական միջանցքի բացման մասին։ Այս մասին ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ՝ մենք գործարկում ենք Կիպրոսի ծովային միջանցքը՝ Գազա օգնություն հասցնելու համար», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Եվրոպան 2024 թվականին 250 միլիոն եվրո է հատկացրել մարդասիրական օգնության համար։ Նա հավելել է, որ առանցքային մարտահրավեր է այդ օգնությունը Գազային հասցնելը։

Մինչ այս, Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Գազայի հատված է ուղարկել մինչև 180 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն և շարունակում է նոր ուղիներ որոնել այն տեղի բնակչությանը հասցնելու համար։ Պենտագոնի խոսնակը հավելել է, որ բացի ցամաքային օգնության ուղիներից՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը կազմակերպել է նաև օդային ճանապարհով մարդասիրական պաշարների առաքում և ծրագրում է նավահանգիստ կառուցել ծովով ապրանքներ հասցնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular