ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդվեդևը նշել է՝ որն է Ռուզվելտի ու Բայդենի տարբերությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իզուր է հիշատակել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, քանի որ, ի տարբերություն նրա,  միայն խայտառակում է Միացյալ Նահանգները, X-ի իր էջում անգլերենով գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով «Երկրի դրության մասին» ԱՄՆ գործող նախագահ Ջո Բադենի ավանդական ուղերձը։

«Բայդենն իրեն համեմատել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ։ Տեղին համեմատություն չէ, ակնհայտ է, որ այն Բայդենի օգտին չէ։ Բայդենը ԱՄՆ-ի խայտառակությունն է»,- գրել է Մեդվեդևը։

Ինչպես նշել է Մեդվեդևը, Միացյալ Նահանգների 32-րդ նախագահ Ռուզվելտը,  անվասայլակին գամված վիճակում,    Ամերիկան ​​դուրս բերեց դեպրեսիայից, մինչդեռ Բայդենը «խելագար է, մտավոր հետամնաց, ով որոշել է մարդկությանը քարշ տալ ու տանել դժոխք»։ Բացի այդ, գրել է Մեդվեդևը, Ռուզվելտը դաշնակիցների, ներառյալ՝ ԽՍՀՄ-ի հետ, պայքարում էր հանուն խաղաղության, իսկ  Բաայդենը «համառորեն փորձում է Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել»։

«Վերջիվերջո, Ռուզվելտը պայքարում էր ֆաշիստների դեմ, իսկ Բայդենը՝ հանուն նրանց»,- եզրափակել է Մեդվեդևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular