ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երազիս գալիս է շղթայված ոտքերով»․ Օֆելյան փնտրում է անհետ կորած որդուն ու ամուսնու եղբորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Շուտով 4 տարի կլինի, ոչ գիշերը քուն ունեմ, ոչ ցերեկն եմ տըեղս գտնում։ Քանի-քանի անգամ է երեզիս եկել՝ ցեխոտ շորերով, շղթայված ոտքերով, հոգնած, տանջահար եղած, ասում էր «մամ Եռաբլուր չգնաս, ես այնտեղ չեմ, գալու եմ», իսկ ես հավատում եմ միայն իմ որդուն»,- MediaHub-ին իր տարիների ապրումներն է կիսում Հադրութի շրջանի Հակակու գյուղից տեղահանված Օֆելյա Աղաջանյանը։

Նրա որդին 27-ամյա որդին՝ Արա Աղաջանյանը, 2020 թվականի պատերազմից առ այսօր անհետ կորած է համարվում։ Իսկ ամուսնու եղբայրը՝ 57-ամյա Արկադի Աղաջանյանը, որ մնացել էր Հակակու գյուղում, դարձյալ ճակատագիրն անհայտ է։ 

«Արան 44-օրյա պատերազմի ժամանակ արձակուրդում էր։ Նա ամուսնացած է, տղա ու աղջիկ ունի։ Տանն էր, երեխաների հետ էր անցկացնում առօրյան։ Պատերազմը որ սկսվեց գնաց։ Վարորդ էր, բայց կռվի ժամանակ շտապ օգնության մեքենա էր վարում։ Նրա ընկերներն ու ծանոթներն ասել են «գիտե՞ս ինչքան վիրավորներ է հանել ռազմադաշտից, մեկին ուսի վրա էր գցում, մյուսին գրկում, հասցնում շտապ օգնության մեքենայի մոտ ու կայծակնային արագությամբ հասցնում հոսպիտալներ»,- պատմում է մայրը։

Օֆելյայի խոսքով՝ մինչև հոկտեմբերի 10-ը, իր ընտանիքը դեռ գյուղում է եղել։ Գյուղից տարհանվելուց 1 օր առաջ Արան եկել էր գյուղ, տեսակցել ընտանիքի անդամներին։ Մոր՝ իրենց հետ դուրս գալու հորդորներին բացասական է արձագանքել, ասելով «մամ, 18-20 տարեկան երեխաներ են, իրենք կռվեն ես դուրս գա՞մ, հակառակը, իմ օգնության կարիքը շատ կա, վիրավորների կյանքերը պիտի փրկենք»։ 

«Երբ տեղահանվեցինք գյուղից, 2 օր նրա հետ կապ չենք կարողացել հաստատել։ Այդ ժամանակ Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ անցավ թշնամու վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 12-ին զանգեց, մեզանից հարցրեց՝ «որտե՞ղ ենք, ի՞նչ վիճակում ենք», հետո ասաց՝ «մա՛մ, երեխաներին լավ կպահեք, տեղս հարմար չի, կանչում են, պիտի գնամ», դա եղավ նրա վերջին զանգը»,- ասում է տիկին Օֆելյան։ 

Զինադադարից հետո երբ փրկվածներն իջել են դիրքերից, Օֆելյան սկսել է հետաքրքրվել, փնտրել, թակել հավանական ու անհավանական դռները։ Նրան ասել են, որ Ֆիզուլիում զորքի հետ թշնամու դեմ մերձամարտ է վարել նաև Արան, դրան զուգահեռ, թշնամին գործի էր դրել նաև ծանր տեխնիկան։ Իրավիճակը խառն էր։ Կրակը հանդարտվելուց հետո տղաները հասկացել են, որ Արան չկա։

«Դրանից հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Այդ ուղղությամբ որոնումները կատարվել են ամիսներ շարունակ։ Փրկարարների հետ նաև տեղանքին ծանոթ մարտերին մասնակցած տղաներ են գնացել, բայց Արայից ոչ մի տեղեկություն։ Մտածում եմ գուցե գերության մեջ է»,- ասում է հերոսի մայրը։

Օֆելիայի ամուսինն առաջին պատերազմի վետերան է, վիրավորվել էր, առողջական խնդիրները սակայն գումարվել են որդու անհետ կորելուց հետո, դժվար է քայլում, իսկ ավագ որդին՝ փոքր ժամանակ ինսուլտ է տարել և չի քայլում։ Ամուսնու եղբայրը հոկտեմբերին գյուղացիների հետ չի տարհանվել, մտածել է, որ ադրբեջանցիները չեն հասնի Հակակու։ Անհետ կորել է գյուղի անկումից հետո։ 

Հետո եկավ ժամանակը, որ պետք է հաշտվեր որդու կորստի հետ, ինքն ու ամուսինը դատաբժշկական փորձաքննության համար թեստ են հանձնել։ «Զանգել ասել են համընկել է եկեք տարեք։ Գնացինք, բայց աշխատողը վերանայեց անալիզի պատասխաններն ու ասաց «ներեցեք, շփոթմունք է եղել»։ 

«Հիմա մեր ընտանիքում 2 անհետ կորած կա, 2 հաշմանդամ, 2 անչափահաս երեխա։ Մինչ օրս ոչ մի պաշտոնյա մեր դուռը չծեծեց, մի փաղաքշական, հուսադրող կամ թեկուզ ցավակցական խոսք չասեց։ Տպավորություն է, որ կարծես Արայիս չեմ ունեցել, անտարբերություն եմ զգում իմ ընտանիքի նկատմամբ»,- վշտանում է Օֆելյա Աղաջանյանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular