ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանայք սկսել են ավելի շատ դիմել Պարեկային ծառայությունում աշխատելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները շարունակվում են։
Կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով 368 մրցույթային տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ մարտի 5-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները:Մարտի 7-ին կրթահամալիրում ստուգման փուլի ընթացքին էր հետևում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ՆԳ նախարարության նախաձեռնությամբ լավարկվել են ոստիկանությունում ծառայության ընդունվելիս դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։Վերանայման արդյունքում լուծվել են գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում բարձրացել է կին դիմորդների դիմելիությունը։Ընթացիկ ստուգման փուլին կանանց ներկայացվածությունը ցույց է տալիս, որ թեկնածուների հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցման արդյունքում նրանցից շատերը կին պարեկների շարքերը համալրելու հնարավորություն են ստացել։
Հանձնաժողովներից յուրաքանչյուրը բաղկացած է վեց անդամից: Ընդգրկված են ՆԳ նախարարության և պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովների անդամների խոսքով՝ պարեկային ծառայություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հարցազրույցի անցկացման պրակտիկան ընդօրինակելի է, իսկ հարցուպատասխանի ձևաչափը՝ արդյունավետ։Հարցազրույցի միջոցով ստուգվում են դիմորդների բարեվարքությունը, ունկնդրելու և հաղորդակցության հմտությունները, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու ունակության, ինքնատիրապետման և այլ որակներ։Հոգեբանի խոսքով՝ հատկապես պարեկային ծառայության ոլորտում կարևորվում են անհատի պատասխանատվության զգացումը, կարգուկանոնի և հասարակության շահերը պաշտպանելու գործում կարողությունների ներդրումը, նաև թիմային կարողությունները։
Այս փուլում հաղորդակցման կարողությունների գնահատումը հնարավորություն է տալիս ընտրելու այնպիսի դիմորդների, որոնք արտաքին ծառայության ընթացքում տարբեր իրավիճակներում կկարողանան հասկանալ քաղաքացու հոգեբանությունը և կկիրառեն համապատասխան հմտություններ։
Ստուգման փուլին ներկայացած քաղաքացիական անձանցից բացի, թեկնածուների շարքում էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Աստղիկ Թորոսյանը. նա ոստիկանությունում շուրջ 11 տարվա ծառայության փորձ ունի:Ոստիկանական համակարգում ծառայության անցնելու երազանքի, համազգեստի հանդեպ համակրանքի և կին ոստիկանի դերի մասին խոսել է նաև Հայկուհի Հակոբջանյանը։ Նրա խոսքով՝ ոստիկան լինելը կոչում է, որը պետք է պատվով կրել։Հարցազրույցի փուլը հաղթահարած դիմորդները ապրիլի 15-ից ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսուցում կանցնեն։
Մասնագիտական որակյալ կրթությունը ինչպես հասարակական կարգի ապահովման, այնպես էլ հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման գործում առանցքային նշանակություն ունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular