ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այստեղ եմ՝ ահազանգ հնչեցնելու. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեպսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։

«Ես Կիևում եմ՝ ահազանգելու ժողովրդավարական աշխարհին, որ մենք պետք է վստահ լինենք, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում։ Մեծ Բրիտանիան քայլեր է ձեռնարկել՝ ավելին անելու, և ամենամեծ ռազմական աջակցության փաթեթը կտրամադրի Ուկրաինային»,- X-ի իր էջում գրել է Գրանտ Շեպսը։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը կարծում է, որ այժմ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է նույնը անի և ապահովի ազատության հաղթանակը բռնակալության նկատմամբ։ 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Սակայն նա չի կարողանում դրանից ելք գտնել։ Միևնույն ժամանակ, Պուտինը ցանկանում էր «բլեֆով» վերցնել Կիևը»,-հայտարարել է Գրանտ Շեպսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular