ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էին Փրկարար ծառայության «Չորս հրացանակիրները» «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան տանիքից ճոպաններով իջնում և թակում ապագա մայրերի հիվանդասենյակների պատուհանները

ՎԻԴԵՈ

Այսօր Մարտի 8-ը աշխարահում նշվում որպես կանանց միջազգային տոն։ Հայաստանում նույնպես նշվում է այդ գեղեցիկ տոնը, որին շարունակում է կանանց միամսյակը։Այսօր՝ ավանդույթի համաձայն, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հերթական անակնկալն էր պատրաստել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը գտնվող հղի կանանց համար։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդատուն էին այցելել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր դեռ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատաելու ժամանակվանից ձեռք են բերել չորս հրացանակիրներ՝ «Աթոս, Պորտոս, Արամիս և Դարտանյան» անունները։

Հրացանակիրների հետ էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։

Արդեն տեղում պարզվեց, որ փրկարարները ժամանել էին ծննդատուն և տանիքից հատուկ ճոպաններով իջան ու ծեծելով հիվանդասենյակների պատուհանները շնորհավորեցին ապագա մայրերի «Մարտի 8»-ը և նրանց փոխանցեցին վարդեր։Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրերն ասում էին․ «Իսկական անակնկալ։
Պարզվում է մեր փրկարարները ոչ միայն մարդ են փրկում, ինչին բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, այլ նաև կարողանում են նման անկակնալ մատուցել»։

Ֆոտլորագրողը հայտնում է, որ այս գեղեցիկ ավանդույթի կնքահայրը Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր, երջանկահիշատակ, իսկական հայ, լեգենդ դարձած  Արմեն Երիցյանն էր, որից հետո այն շարունակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, մեծատառով հայ մարդ, իրավապահ համակարգում և ժողովրդի մոտ մեծ հեղինակություն վայելող, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանը ու հիմա այդ ավանդույթը շարունակում են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular