ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա արդեն ծրագիր է եւ այստեղ Լավրովը ճիշտ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միգուցե ՌԴ-ն անվտանգային ոլորտում ամենալավ ռազմավարական գործընկերը չէ, բայց ՌԴ-ն շատ վտանգավոր թշնամի կարող է լինել». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Ինքներս մեզ մեկ հարց պետք է տանք. արդյո՞ք Լավրովի գնահատականներն ունեն փաստարկված հիմնավորումներ. սա շատ էական է։ Բնական է, որ այդ կարգի դիվանագետը երբեք հույզերի կամ էմոցիաների ազդեցության տակ մտքեր չի կարող շարադրել։ Բայց Լավրովի վերջին հայտարարությունները հստակ արձանագրում են, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են նոր քաղաքականություն եւ այն հակառուսականությունն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում, մամուլի ասուլիսում արած հայտարարություններին։

Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, «ՀՀ իշխանության գիտակցված» որոշում էր անվանել ՀԱՊԿ-ից Հայաստանի  հնարավոր դուրս գալու մասին հայտարարությունները՝ հավելելով, որ Հայաստանն ի վերջո պետք է կողմնորոշվի ու ՌԴ-ն իր գործնական քայլերում այդ ամենը հաշվի կառնի։ «Այն, որ Լավրովն ասում է՝ դա արդեն մենք նկատում ենք գիտակցված, իմաստավորված քաղաքական գործընթաց՝ հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող, փաստում է այն մասին, որ նրանք այլեւս գնահատում են, որ սա քաղաքականություն է, ոչ թե պահի տակ ինչ-որ դրսեւորումներ, այդ թվում՝ նաեւ քաղաքական երանգ ունեցող դրսեւորումներ։

Սա կոնկրետ քաղաքականություն է, որն ուղղված է ՌԴ-ին Հարավային Կովկասից, մասնավորաբար, Հայաստանից դուրս մղելուն։ Ու եթե սա ձեր իմաստավորված քաղաքականությունն է, ապա ՌԴ-ն պատրաստակամ կլինի այդ քաղաքականությանը հակադրել իր՝ նույնպես իմաստավորված գործնական քայլերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ անվիճալի է, որ ՌԴ-ի համար Հարավային Կովկասն ունի ռազմավարական նշանակություն, հետեւաբար հիմնավորված չէ ՌԴ-ին մեղադրել նման հարցադրումներ անելու մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular