ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է դուրս գանք պայքարի և թույլ չտանք, որ տրանսպորտի գինը թանկանա․ Անդրանիկ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Առաջարկել էինք՝ թանկացումներ չլինեն՝ ավտոբուսի և մետրոյի սակագինը մնա 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ, և քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տրվի՝ անձը կա՛մ օգտվի միանգամյա տոմսից՝ ամեն անգամ վճարելով այնքան, որքան հիմա, կա՛մ, եթե օրական 4 և ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, ձեռք բերի մեր առաջարկած տոմսերը՝ 1 օրվա համար 400 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար 5500 դրամ, 6 ամսվա համար՝ 20 000 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։

Քաղաքային իշխանությունները, նրա խոսքով, չեն ընդունել իրենց այս առաջարկը և որևէ ձև չեն հիմնավորում իրենց առաջարկած թանկացումները։

«Մի պահ հետ քաշեցին նախագիծը, և այսօր՝ հանձնաժողովի նիստից ընդամենը 1 ժամ առաջ շրջանառության մեջ են դրելու թանկացումների նախագիծը։ Կոսմետիկ փոփոխություն են արել՝ իբր նախկինում առաջարկած գնից ավելի էժան է, բայց միևնույնն է՝ տրանսպորտը թանկանում է»,- նշել է Թևանյանը։

Երևանի ավագանու ֆինանսական հարցերի հանձնաժողովում, հնարավոր է, նախագիծն այսօր ընդունվի, և այն, Թևանյանի խոսքով, ներառվի ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգ։

«Պետք է ուշադիր և պատրաստ լինենք, որ եթե ընդունվի թանկացման նախագիծը, և փորձեն կյանքի կոչել այն, դուրս գանք պայքարի և թույլ չտանք այս թանկացումը։ Ինչ եկել են իշխանության՝ թանկացնում են տեղական տուրքերը, ավտոկայանատեղիները, վճարները, փոխարենը ոչինչ չեն առաջարկում՝ ընդամենը գումարներ են վերցնում քաղաքացիներից, հիմա ուզում են մարդկանց աչքերը մտցնեն՝ տեսեք, ավտոբուսներ ենք բերել, որ մարդիկ ցանկանան ջարդուխուրդ եղած գազելները վերադառնան»,- ասել է Թևանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular