ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ աներ, չփրկե՞ր քաղաքացուն». ՆԳՆ-ն՝ ծխախոտով ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամեր առաջ ոստիկանները կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին անհայտ քաղաքացուն, ով ցանկանում էր ինքնահրկիզվել։ 

Քաղաքացին բենզին էր լցրել իր վրա և ցանկանում էր կրակը վառել, այդ պահին նրան մոտեցան մեծ թվով ոստիկաններ և ուժ գործադրելով մոտեցրին ոստիկանական ավտոմեքենային։

Հրապարակված կադրերում երևում է, որ քաղաքացու ինքնահրկիզման փորձը կանխում է ոստիկանը, որի բերանին վառած ծխախոտ կա:

1or.am-ը ՆԳՆ լրատվության բաժնից հետաքրքրվեց՝ արդյոք ոստիկանի նկատմամբ ծաղայողական քննություն նշանակվե՞լ է: Վերջիններիս մեր հարցը նախ զարմացրեց, ապա նշեցին, որ տեղյակ չեն.

«Ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ պետք է ծառայողական նշանակվեր: Չփրկե՞ր քաղաքացուն: Այդ պահին մարդը ծխում էր, ի՞նչ աներ, չմոտենա՞ր քաղաքացուն»:

Այնուամենայնիվ, խոստացան ճշտումներ անել, հետո հայտնեցին, որ այս պահին տեսնյութերն ուսումնասիրվում են, ծառայողական քննություն դեռևս չի բացվել:

 

Ելենա Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular