Խոշոր վթար՝ Լոռիում. 20 տոննա ցորենով Iveco բեռնատարը Ստեփանավանի ոլորաններում կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տարածքը սահմանազատել և տեղում մինչև այս պահը ծառայությոսւն են կատարում նույն վաշտի պարեկներ Վաչագան Նանյանն ու Հայկ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրրքասեր վարորդները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա ցորենով: