ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել է խնկաման՝ խունկի մնացորդներով

ՄՇԱԿՈՒՅԹ

Օհանավանի տարածքում բացված  վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից  հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը խնկաման է։

Առարկան  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։ Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված է եղել խունկի մնացորդներ, ինչը առիթ է տալիս նոր հետազոտություն իրականացնելու համար։

«Խնկամանը փոշով է  ծածկված  եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ,  մաքրելիս  5-րդ  դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի»,- ասել է հնագետ Աշոտ Փիլիպոսյանը;

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դարերի հեռվից մեզ հասած խունկը  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  առաջիկայում  կուղարկի հետազոտության պարզելու՝  ի՞նչ խունկ է և  ինչի՞ց է պատրաստված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular