ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Tesla-ն դուրս է մնացել ԱՄՆ 10 ամենաթանկ ընկերությունների ցանկից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

13 ամսվա ընթացքում առաջին անգամ Tesla-ն դուրս է մնացել ԱՄՆ-ի տասն ամենաբարձր շուկայական կապիտալիզացիան ունեցող հանրային ընկերությունների ցանկից, հայտնում է MarketWatch-ը։

Ավտոմոբիլային կոնցեռնը նահանջել է 11-րդ տեղ, նրա տեղը զբաղեցրել է Visa վճարային համակարգը։ Չորեքշաբթի՝ մարտի 6-ին, բորսայում առևտրի ավարտի դրությամբ Tesla-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է 562,2 մլրդ դոլար, Visa-ինը՝ 563,4 մլրդ։

Առաջին հնգյակում են Microsoft-ը, Apple-ը, Nvidia-ն, Amazon-ը և Alphabet-ը։ Հաջորդը գալիս են Meta-ն, Berkshire Hathaway-ն, Eli Lilly-ն և Broadcom-ը:

Ինչպես նշում է MarketWatch-ը, Tesla-ի արժեթղթերի գինը նվազում է էլեկտրական մեքենաների պահանջարկի անկման ֆոնին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular