ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը Երևանում անցկացնելու համար Կառավարությունը շուրջ 280 մլն դրամ կհատկացնի

ՍՊՈՐՏ

Կառավարությունը պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնում է 279 միլիոն 954 հազար 300 դրամ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցաշարի հանդիպումները անցկացնելու համար։

Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ներկայացվող նախագծով թե՛ Կառավարության ծրագրի, թե՛ սպորտի զարգացման ռազմավարությամբ կարևոր քայլ ենք իրականացնում, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է խաղային մարզաձևերի զարգացման կարևորությունը։

Հենց այդ նպատակով 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախորդ տարի արդեն հաստատել ենք մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային ստադիոնը»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը վարկանիշային առումով տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում և նախորդ տարի առաջին անգամ մտել է էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ։ Անդրեասյանը նշեց, որ ընտրական փուլում պաշտոնական հանդիպումներում յոթ անընդմեջ հաղթանակ է գրանցվել, իսկ ընդհանուր խաղերը, նաև՝ ընկերական խաղերը հաշվածը, հավաքականը 10 անընդմեջ հաղթանակ է տարել:

«Այժմ արդեն խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում, քանի որ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում։

Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալ»-ը, ինչպես նաև՝ պորտուգալական «Սպորտինգ»-ը և «Բենֆիկան»։

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, եզրափակիչը և 3-րդ տեղի հանդիպումը՝ մայիսի 5-ին։

Նախատեսվում է, որ այս իրադարձությունները կհանդիսանան նաև զբոսաշրջային զգալի հոսքի առիթ՝ հաշվի առնելով մրցաշարի հեղինակությունն ու մրցող թիմերի երկրպագուների բանակը։

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Պետք է նշել նաև, որ նախատեսվում է համապատասխան բարեկարգումներ իրականացնել հատկապես լուսային հատվածի ու հանդերձարանի մասով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել Կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 279 միլիոն 954 հազար 300 դրամ»,- եզրափակեց Անդրեասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular