Ինչու՞ է քաղաքացին ինքնահրկիզման փորձ կատարել. ոստիկանության մեկնաբանությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ ոստիկանները կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին անհայտ քաղաքացուն, ով ցանկանում էր ինքնահրկիզվել։
Քաղաքացին բենզին էր լցրել իր վրա և ցանկանում էր կրակը վառել, այդ պահին նրան մոտեցան մեծ թվով ոստիկաններ և ուժ գործադրելով մոտեցրին ոստիկանական ավտոմեքենային։
Ըստ ինքնահրկիզման փորձ կատարածի կցկտուր մեկնաբանության, «ինքը գիտի, թե ինչպես պետք է փրկել երկիրը, սակայն իրեն չեն լսում»։
ՀՀ ՆԳՆ-ից 1or.am-ին հայտնեցին, որ այս պահին համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար: Քաղաքացու անձի և դրդապատճառի վերաբերյալ դեռևս որևէ բան հայտնի չէ: