ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելք»-ում փոշմանել են. Արամ Սարգսյանի քաղաքական ապագան անորոշ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են և այժմ կուսակցությունները ամփոփում են արդյունքները: Այդ ամփոփումը արտահայտվում է նաև յուրաքանչյուր թեկնածուի կատարած աշխատանքը հասկանալով ու գնահատելով, ու ըստ այդմ, որոշելով, թե ովքեր են մանդատ ստանալու ու գնալու ԱԺ, իսկ ովքեր ոչ:
 
Բոլոր քաղաքական ուժերում այնպիսի վիճակ է, որ համամասնական ցուցակում զբաղեցրած հորիզոնականը դեռ Աժ-ում հայտնվելու երաշխիք չէ: Նույն վիճակն է նաև ԵԼՔ դաշինքում: Այժմ դաշինքը զբաղված է յուրաքանչյուր թեկնածուի արած գործը գնահատելով: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այդ առումով ամենատխուր ու ոչ նախանձելի վիճակում է հայտնվել Արամ Սարգսայնը:
 
Բանը նրանում է, որ նա ԱԺ ընտրություններին հավաքել է ընդամենը 520 ձայն, ինչն անսպասելի է եղել նաև ԵԼՔ-ի համար: Այժմ ներքին քննարկումներում այս թեման ամենաշատն է շրջանառվում, քանի որ խոսքը գնում է ոչ թե սովորական թեկնածուի, այլ ԵԼՔ-ի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող անձի մասին, այն դեպքում, երբ ավելի ցածր հորիզոնականներում գտնվող որոշ գործիչներ հավքել են տասնյակ անգամ շատ ձայներ:
 
ԵԼՔ-ում հասկացել են, որ Արամ Սարգսյանի խայտառակ ցածր ցուցանիշները լրջորեն անդրադառնում են նաև դաշինքի հեղինակության վրա, հատկապես որ առջևում կրկին լուրջ ընտրություններ են դաշինքի համար:Այժմ ԵԼՔ-ում լրջորեն քննարկվում է Արամ Սարգսյանին մանդատ չտալու տարբերակը: Ասում են, որ Արամ Սարգսյանը ինքն էլ տեղյակ է այդ ամենի մասին և այժմ գտնվում է տխուր հոգեվիճակում:
 
Ավելին Արամ Սարգսյանին այժմ հեռու են պահում դաշինքի միջոցառումներից, լուրջ քննարկումներից ու խորհրդակցություններից քանի որ նա ոչ մի արդյունավետ բան չի կարող առաջարկել:Դա արդեն իսկ երևում է ԵԼՔ-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների պատրաստություններում: Քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, իսկ շտաբի պետը՝ Էդմոն Մարուքյանը, իսկ Արամ Սարգսյանը չունի ոչ մի գործառույթ:
 
Այլ կերպ ասած, Արամ Սարգսյանը ԵԼՔ-ում հայտնվել է թույլ օղակի կարգավիճակում, որին այդ իսկ պատճառով մեկուսացնում են կարևորագույն գործընթացներից: Ի դեպ, Armtimes.am կայքում ընտրություններից մի քանի օր հետո հրապարակված «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է. վտանգավոր նախադեպ իշխանությունների համար» հոդվածում հստակ ակնարկ կա այս մասին, որ յուրաքանչյուր գործիչ պետք է գնահատվի ըստ իր գրանցած արդյունքների:
 
«Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան: Եթե նախկինում տարբեր գործիչների անձնական ռեյտինգը եւ կատարած աշխատանքը չափելի չէր, ապա հիմա յուրաքանչյուրը կարող է գնահատվել ըստ իր անձնական վարկանիշի եւ աշխատանքի:
 
Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քոռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժիթեկնածուն`4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելուընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները եւ որը պատրաստ էր ընտրություն կատարելայլ առաջնահերթություննեից ելնելով:
 
Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիրթեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, եւ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրըքո մեջ է»: Հասկանալի է, որ այս հոդվածը Armtimes.am կայքում հենց այնպես չի հայտնվել, ու հենց այնպես չի հայտնվել հենց Armtimes.am կայքում: Հասկանալի է, որ այն գրված է նաև ներքին լսարանի համար, և հասկացողը ամեն ինչ հասկացել է:
 
Աղբյուր՝ Magaghat.blogspot.am
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular