ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի և Արևմուտքի համատեղ խաղն ընդդեմ Իրանի կարող է թանկ նստել Հայաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանում մեկնարկել է Իրանի դեմ քարոզչական արշավը։ Դրա առաջնագծում են կա՛մ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կա՛մ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ և ինչն էլ ավելի կարևոր է՝ ունեն ընդգծված պրո-արևմտյան կողմնորոշում: Հիմնական թեզերը, որ փորձում են հրամցնել հայ հանրությանը, հետևյալն են՝  Իրանն Ադրբեջանի բարեկամն է, ուստի Հայաստանին օգնելու մտադրություն չունի, Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Եթե դա տեղի չունենա՝ Հայաստանը կմնա շրջափակման մեջ, Իրանը միտումնավոր խոչընդոտում է Հայաստանին զենք մատակարարելուն, որպեսզի այն թույլ լինի և ընկնի իրենից կախվածության մեջ։

Ավելորդ է նշել, որ այս քարոզչական արշավը ամբողջովին տեղավորվում է Արևմուտքի՝ Հայաստանը ՌԴ-ից և Իրանից անջատելու, այս երկու երկրների լծակները Հարավային Կովկասում զրոյի հասցնելու ծրագրի տրամաբանության մեջ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Իրանի Իսլամական հանրապետության հետ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը և անվտանգային խնդիրները: Սակայն, ՀՀ իշխանությունները սպասարկելով Արևմուտքի օրակարգը՝ մոռանում են այդ հանգամանքի մասին և անում քայլեր, որոնք անկասկած չեն բխում ՀՀ պետական շահերից: Թեհրանը չի էլ թաքցնում իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ խորացող սիրախաղին: Շաբաթներ առաջ Հայաստան այցելած Իրանի ԱԳՆ ղեկավար Աբդոլլահիանը նշել էր, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Եվ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել:

«Ռահբորդե Մոասեր» (Ժամանակակից ռազմավարություն) իրանական վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաղաքականության հետևանքներին՝ գրելով. «Հաշվի առնելով  Մոսկվայի աճող դժգոհությունն իր հետնաբակում արևմտյան ուժերի ներկայությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ՀԱՊԿ–ից Երևանի դուրս գալուն, ինչպես նաև Թեհրանի դժգոհությունն իր երկրի հյուսիսային սահմաններում սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ուժեղացումից, մտավախություն կա, որ տարածաշրջանում կսկսի հերթական լարվածությունը»։

Դեպի Արևմուտք դրեյֆի և Իրանի հետ հարաբերությունները սառեցնելու արդյունքում Հայաստանը ոչ միայն հայտնվելու է տոտալ շրջափակման մեջ, այլ նաև լուրջ հարվածի տակ է դնելու երկրի ողջ հարավը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը էքսպանսիոնիստական ծրագրեր ունի նաև Սյունիքի մարզի հետ կապված և այդ ծրագրերի իրականացմանը մեծապես խոչընդոտել է հենց Թեհրանի հստակ և սկզբունքային դիրքորոշումն այս հարցում։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն Իրանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում Անկարայի դիրքերի ամրապնդման հնարավորություն, ինչը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապի առաջացման անխուսափելի արդյունքը։ Վերջինս  ուղղակի սպառնալիք Է ԻԻՀ անվտանգության համար, քանի որ այդպիսով երկրի հյուսիսային սահմանները, մասնավորապես՝ հյուսիս-արևմուտքը, փաստացի կհայտնվի թուրքական շրջապատման մեջ։ Այս առումով ՀՀ և ԻԻՀ շահերը համընկնում են, սակայն, դեռևս: Եթե Փաշինյանը շարունակի Արևմուտքի հետ քաղաքական սիրախաղը, հաշվի չառնելով իրանական կողմի մեսիջներն ու շահերը, ապա ակնհայտ է, որ Թեհրանին այլ բան չի մնալու, քան պայմանավորվել Ադրբեջանի հետ: Առաջին ծիծեռնակն արդեն իսկ կա: Երեկ,  Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել: Թերևս ավելորդ է նշել, թե ինչ ռիսկեր և վտանգներ կարող է պարունակել Հայաստանի համար այդ նոր էջը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular