ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք բացել ենք կուսակցություն, որը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5 տարի գտնվելով ՀՀ-ից դուրս՝  Ռուսաստանում, ես զբաղվել եմ,  կազմակերպել եմ տարբեր բիզնեսներ, որը որ զբաղվում է մի քանի ուղղություններով։

Զուգահեռ ապրել եմ նաև Հայաստանի կյանքով և ամեն օր ապրում եմ Հայաստանի կյանքով։ Մեր իրականությունն այն է, որ գործող իշխանությունները հմուտ կերպով կարողացան բոլոր այն ուժերը, ովքեր, որ կարող են դիմակայեն այս մեծ աղետին, ինչը որ տեղի ունեցավ մեր հանրապետությունում՝ մեր երկու հայկական պետություններում՝ Արցախում և Հայաստանում։

Մարդկանց, ովքեր կարող էին դիմագրավել այս մեծ արհավիրքին, մի մասին իրանք նստացրեցին բանտերը և մյուս մասը, ով հասցրեց դուրս եկավ երկրից։

 

Ես հանդիսանում եմ 2-րդ մասի ներկայացուցիչը և ժամանակին կարողացա դուրս գալ և չհայտնվել բանտում։ 

Ես չեմ փախել Հայաստանից, ես չեմ կարող իմտնից փախնել։

Իմ հնարավորությունները ՀՀ-ի համար ինչ-որ բան անելու շատ ավելի մեծ են, ոչ բանտում գտնվելով,  թեկուզ արտերկրում ապրելով։

Միչև վերջերս, ես լինելով Հանրապետական կուսակցության անդամ, ես հնարավորինս չափ, իմ թիմի հետ միասին աջակցել և փորձել եմ այս արհավիրքը կանխելու, ավելին առաջին օրերին , երբ սկսեց 44-օյա պատերազմը, ես անգամ գրավոր դիմեցի գործող վարչապետին , որ թույլ տան գամ ՀՀ, այնտեղի ուղորվեմ Արցախ։ Գրավոր դիմեցինք և գրավոր ստացանք բացասական պատասխան ։

Մենք բացել են կուսակցություն, որը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ Մեր կուսակցության առաքելությունը և նպատակը հենց այն է, որ հավաքարգել հայ տեսակը, հավաքագրել ամբողջ հայությունը աշխարհով մեկ  ում միևնույն չէ հայի ապագան, ՀՀ-ի ապագան, արցախահայության ապագան, և արցախահայության խնդրի կարգավորման ուղղությունները։ Մեր նպատակը ոչ թե միայն ՀՀ-ում հավաքագրել ուժերն է, այլ՝ աշխահով մեկ։ Այսօր գրանցվելով և ինձ ընտրելով կուսակցության նախագահ՝ քայլերի հերթականությունը հաջորդն է, որ մենք այսօր Ֆրանսիայում, Ամերիկայում արդեն գրասենյակներ ենք բացում և մոտ ժամանակներս հայությունը դրա մասին կիմանա։

Օրեր առաջ ես դիմում եմ գրել և Հանրապետական կուսակցությունից դուրս եմ եկել և մի քանի օր հետո ընտրվել եմ Հայոց համազգային միասնության կուսակցության նախագահ»,-ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular