ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլաարի՝ եվրաինտեգրման գաղափարը կարելի է դիտարկել Հայաստանի դե ֆակտո «վիլայեթացման» գործընթաց. Անանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ հատուկ ներկայացուցչի արտահայտած եվրաինտեգրման գաղափարը կարելի է դիտարկել որպես Հայաստանի դե ֆակտո «վիլայեթացման» գործընթաց՝ դե յուրե նոմինալ ինքնիշխանության պատրանքի պահպանմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ «իր մտքերն» է արտահայտել Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների վերաբերյալ՝ զուգահեռաբար ընդգծելով Թուրքիայի հնարավոր դերն այս ճանապարհին։

Նրա ելույթի մեջ ընդգծվում է, որ Թուրքիան, որպես Հայաստանի և Վրաստանի հարևան երկիր, ինչպես նաև Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող երկիր, բացառիկ հնարավորություն ունի նպաստելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդմանը («Անկարան կարող է հզոր խթան հաղորդել հարավային կովկասում կայուն վիճակի հաստատմանը և ամրացնել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար պետություն»)։

Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես հստակ  ազդակ Արեւմուտքից Հարավային Կովկասի երկրներին, բնականաբար, առաջին հերթին Հայաստանին, աշխարհաքաղաքական այլընտրանքների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրության վերաբերյալ։

Այսինքն՝ եվրաինտեգրման գործընթացից մեր ակնկալիքները՝ կապված եվրոպական կառույցների հետ խորը տնտեսական, դիվանագիտական և ռազմական ինտեգրման հետ, ըստ էության, իրենից ներկայացնում է վասալային կախվածություն Թուրքիայի ռազմավարական առաջնահերթություններից։

Փաստորեն, ԵՄ հատուկ ներկայացուցչի արտահայտած եվրաինտեգրման գաղափարը կարելի է դիտարկել որպես Հայաստանի դե ֆակտո «վիլայեթացման» գործընթաց՝ դե յուրե նոմինալ ինքնիշխանության պատրանքի պահպանմամբ»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular