ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Այս պահին Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ես նշել եմ, որ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր: Սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա եւ Հայաստանը  գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արեւմուտքում, այլեւ այլ տեղերում, Ասիայում, Հնդկաստանում, եւ տարբեր ուղղություններով»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ խոսքը եւ ռազմական եւ տնտեսական ուղղությունների մասին է:

«Հունվարին արտաքին առեւտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ հասել է 16 տոկոսի: Նախորդ հունվարին եղել է 4 տոկոս: Սա նշանակում է, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, Հայաստանն իրականացնում է եւ տնտեսության, եւ քաղաքականության, եւ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի քաղաքկանություն:

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, Հայաստանը նաեւ տարածաշրջանյացման քաղաքականություն է վարում, լավ հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարեւանների հետ, հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ: Սա  է մեր օրակարգը, ամեն ինչ հստակ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular