ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Հայաստանին ՀԱՊԿ-ի հարցով միջգերատեսչական խորհրդակցություններ է առաջարկել. պատասխան դեռ չկա. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մտահոգությունները փարատելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հայ դաշնակիցներին հրավիրել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի հիմնովին քննարկվի խնդիրը և փորձենք մեղմել նրանց մտահոգությունները: Նրանք դեռ չեն արձագանքել այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ը 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ Հայաստանի վերաբերյալ քայլեր չի ձեռնարկել և որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular