Գեղարքունիքի բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի բնակիչներն այսօր կարճ ժամանակով փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։
Նրանք դժգոհ են իշխանություններից, քանի որ չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը` կարտոֆիլը, կաղամբը. պահանջարկը փոքր է, գինը`ինքնարժեքից ցածր։ Իսկ կառավարությունը չի աջակցում իրենց արտադրանքը սպառելու հարցում։
Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը 5 օր ժամանակ խնդրեց գյուղացիներին պատասխան տալու համար։
Դրանից հետո ցուցարարները բացեցին ճանապարհը։