ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքներ են տարվում Սոչին և Կապանը քույր քաղաքներ դարձնելու ուղղությամբ. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքներ են տարվում Սոչիի և Կապանի միջև քույր քաղաքային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Սոչիի քաղաքապետարանը կառուցողական փոխգործակցություն է կառուցում Մաքսային միության երկրների քաղաքապետարանների հետ։

«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում պայմանագիր է ստորագրվել Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, քննարկվում է Վարադերո (Կուբա), Կապան (Հայաստան) և Ակապուլկո (Մեքսիկա) քաղաքների հետ քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հարցը», - ասել է Զախարովան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular