ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը կարող է սրել Վատիկանի եւ Անկարայի հարաբերությունները. The Wall Street Journ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ օրը եռօրյա այցով կմեկնի Հայաստան, որի շրջանակում նա մտադիր է անցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Օսմանյան Թուրքիայում 1915-ին սպանված հայերի հիշատակին: Շատ հնարավոր է, որ դա նորից կսրի Վատիկանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները, գրում է The Wall Street Journal-ը:

Հռոմի պապի այցը տեղի է ունենալու Կովկասյան տարածաշրջանի համար լարված ժամանակաշրջանում, ինչը պայմանավորված է ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության հերթական բռնկումով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարելիք այցին առնչվող հիմնական հարցն այն է, արդյոք Հռոմի պապը կկրկնի «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը, որոնք անցած տարի էր ասել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում հնչած այդ խոսքից հետո Թուրքիան անմիջապես հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին: Դեսպանը վերադարձել էր Վատիկան միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դատապարտեց Պապի հայտարարությունը՝ նախազգուշացրելով, որ նա այլեւս «չկրկնի այդ սխալը»:

«Ցեղասպանություն» բառը օգտագործել է նաեւ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ: Բայց Ֆրանցիսկոս պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ասելով որ այդ ցեղասպանությունը 20-րդ դարի «երեք մեծ եւ աննախադեպ ողբերգություններից մեկն է»։

Պապի այցելության ենթատեքստում կլինի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը: Վերջին տասնամյակների ամենաուժեղ բախումները տեղի ունեցան այս տարվա ապրիլին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին հայկական դիրքերի վրա՝ փորձելով գրավել ռազմավարական բարձունքներ, գրում է թերթը՝ հիշեցնելով, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում:

Հռոմի պապն Ադրբեջան կայցելի ավելի ուշ՝ հոկտեմբերին: Նույն օրերին նա կայցելի նաեւ Վրաստան։
Կիրակի օրը Հայաստանից մեկնելուց առաջ Ֆրանցիսկոս պապն աղոթելու է Խոր Վիրապ վանքում, որը գտնվում է Թուրքիայի հետ փակ սահմանի մոտ եւ որտեղից երեւում է Արարատ լեռը:

Հռոմի պապի օրակարգում չկա այցելություն հայ-թուրքական սահման, սակայն դա բառառված չէ, քանի որ Ֆրանցիսկոսը սիրում է զարմացնել իր չծրագրված արարքներով: 2014 թվականին Սուրբ Երկիր այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապը չնախատեսված կանգառ է արել Արեւմտյան ափին՝ Իսրայելի բաժանիչ արգելապատնեշի մոտ եւ աղոթել այնտեղ:

Եթե Ֆրանցիսկոս պապը, այնուամենայնիվ, գնա Թուրքիայի հետ սահման, դա անկասկած կհայտնվի միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular