ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն իր այս վերջնագրով սարսափելի կերպով պատժելու է հայերին. չզարմանաք, որ Հայաստանը նվիրի Թուրքիային ու Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ և ՌԴ արտգործնախարարները Լավրովի նախաձեռնությամբ գերծանր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում վերջինս ուղիղ հարցեր է առաջադրել և հստակ պատասխաններ պահանջել:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝  Լավրովի հետ հեռախոսազրույցը սպասելի էր.

«Ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ հենց իր նախաձեռնությամբ է տեղի ունեցել արտգործնախարարների հեռախոսազրույցը: Այստեղ խնդիրն այն է, որ կապիտուլացված Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ և այսպիսի ցինիկ և լկտի վարքագիծ դրսևորել Ռուսաստանի հետ: Նիկոլը կարող է իրեն երկրպագող նիկոլականներին ստիպել ինքնախաբեությամբ զբաղվել, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է, որը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան: Այո, Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն էր՝ ընդհուպ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, երբ կարող էր «ոչ» ասել շատ-շատ երկրների, այդ թվում՝ գերտերությունների: Նիկոլի շնորհիվ, ով դիտավորյալ սանձազերծեց 44-օրյա պատերազմը, որպեսզի Հայաստանը տանի խայտառակ պարտության, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելու գործընթացը մտել է վերջնական փուլ: Եվ ռուսները, շատ լավ հասկանալով այս ամենը, փորձում են հայկական կողմին թույլ չտալ մանևրելու, երկու աթոռին նստելու քաղաքականություն վարելու, քանի որ Հայաստանն այս պահին ինքն իրենից կապիտուլացված և թուրքերի կողմից նվաստացված երկիր է ներկայացնում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Համբարյանը:

Համբարյանի պնդմամբ՝ հիմա ռուսները կոնկրետ վերջնագիր են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի վերջիններս կողմնորոշվեն՝ որ ուղղությամբ են ընթանում.

«Այստեղ խնդիրը նաև մենք ենք սխալ դնում: Եվրամիությունը տնտեսական խմբավորում է, որտեղ մեզ ոչ ոք չի սպասում: Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող կապիտուլյանտը , ենթադրում եմ, շատ լավ հասկանում է, որ մեզ Եվրամիությունում ոչ ոք չի ընդունելու: Որովհետև Հայաստանը ո՛չ համապատասխան մակարդակի և որակի արտադրանք ունի, ո՛չ արդյունաբերություն, ո՛չ  գյուղատնտեսություն: Հարց է առաջանում՝ Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ դառնա Եվրամիության անդամ: Ասենք՝ անդամակցության հայտը բավարարեցին. Թուրքիան, որն ունի 100 միլիոնանոց շուկա և  համարվում է աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական և արդյունաբերական երկրներից մեկը, 30 տարի սպասում է Եվրամիության անդամ դառնալու: Եվրամիությունը Թուրքիային չի ընդունում, Հայաստանի՞ն պետք է ընդունի: Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի դառնա, որովհետև Եվրամիությանը մենք պետք չենք:

Այ, որ Ռուսաստանն իր այս վերջնագրով սարսափելի կերպով պատժելու է հայերին, փաստ է: Եթե Նիկոլը համարձակվեց հակառուսական իր հռետորաբանությանը նաև միս ու արյուն տալ և կյանքի կոչել իր տգետ սպառնալիքները, ապա բացարձակ չզարմանաք, որ Ռուսաստանն ուղղակիորեն Հայաստանը նվիրի Թուրիքային ու Ադրբեջանին: Առանց այն էլ, Ռուսաստանի համար Հայաստանի գոծող իշխանությունները մեծ խնդիր են ներկայացնում, քանի որ Ուկրաինայի հետ տեղի ունեցող գործողությունների համատեքստում ռուսներին պետք չէ երկրորդ ճակատ, և Թուրքիայի կողմից դրա ստեղծման պարագայում ռուսները մեզ ուղղակի նվիրելու են թուրքերին»:

 

Աննա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular