ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն ու տխուր հեռանկարները. ինչպե՞ս է այս վիճակից դուրս գալու Հայաստանի վարչապետը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sevastopol.su-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է ՀԱՊԿ-ի հետ իր երկրի դե յուրե հարաբերությունների հնարավոր սառեցման մասին։ Հարկ է հիշեցնել, որ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարություններ են հնչել, որոնցում Փաշինյանի կառավարությանը խնդրել են որոշել ՀԱՊԿ կառույցներում մնալու հարցը։

Պետք է հասկանալ, որ այն ամենի մեջ, ինչ կատարվում է Հայաստանում և ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, կա ևս մեկ կետ, որը հաճախ բաց են թողնում Ռուսաստանում: Իսկ դա Հայաստանի ներքաղաքական օրակարգն է։ Ընդ որում պարոն Փաշինյանի գործողությունները ոչ վերջին աստիճանի են թելադրված դրանով։ Անցած տարվա վերջից նա ակտիվորեն պատրաստվում էր արտահերթ ընտրությունների ու հանրաքվեի, բայց հիմա ոչ պակաս ակտիվորեն փորձում է հետ կանգնել այդ ամենից։

Դրա պատճառը մի շարք սոցիոլոգիական ուսումնասիրությունների և «հիվանդանոցում միջին ջերմաստիճանի» այլ չափումների արդյունքներն են։ Արդյունքում Փաշինյանի թիմը եզրակացրել է, որ պարոն Փաշինյանը և իր կուսակցությունն այլևս հնարավորություն չունեն դառնալ խորհրդարանական մեծամասնություն։ Իսկ դա միանշանակորեն նշանակում է, որ նրանց դիրքերը երկրում վտանգի տակ են։

Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Իրավիճակի մյուս կողմն էլ կա: Փաշինյանի համար գլխավոր վտանգը ինքնին վարկանիշի անկումը չէ: Իրականությունն այն է, որ այժմ նրա քաղաքական ուժը միակն է, որն իսկապես կա Հայաստանում։ Բայց օր օրի ավելի ու ավելի է հավանականությունը, որ նոր ուժ կհայտնվի, որը կկարողանա արտաքին աջակցություն ստանալ։ Օրինակ Ռուսաստանից։ Արդյունքում, այն հաստատ կկարողանա դառնալ ոչ թե պարզապես նոր ընդդիմություն, այլ սկզբունքորեն նոր ու երիտասարդ ուժ, որը զերծ է այն խայտառակությունից, որ դարձել է ավանդական ընդդիմությունը։ Եվ պարոն Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հենց որ նախկիններ Սարգսյանի և Քոչարյանի նման կերպարները դադարեն լինել հիմնական ընդդիմադիր ուժ, իր հարցը լուծված է։ Թերևս նույնիսկ ֆիզիկապես:

Միևնույն ժամանակ, պարոն Փաշինյանը ստանձնել է պարտավորություն ոչ միայն բնակչության, այլ Արևմուտքի սեփական տերերի նկատմամբ այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ավելին, նա նաև պարտավորվել է Ադրբեջանին ընդունել նոր Սահմանադրություն, որով պաշտոնապես կհրաժարվի Արցախից։ Եվ գուցե և ոչ միայն նրանից։ Եվ եթե արևմտյան կուրատորների դեպքում պարոն Փաշինյանը դեռ կարող է հերթական խաբեությունը կատարել (ինչպես նա արդեն բազմիցս արել է), ապա ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նրա նկատմամբ «շուկայական խաբեությունը» կարող է ավարտվել ամենատհաճ բաներով, այսինքն պատերազմով: Իհարկե, պարոն Փաշինյանը փորձելու է նման պատերազմ շուռ տալ Ռուսաստանի դեմ հերթական անգամ մեղադրելով նրան բոլոր մահացու մեղքերի մեջ։ Սակայն, նա նաև հասկանում է, որ այդ սցենարով նման պատերազմը կդառնա իր անձնական ավարտը: Եվ դա միանգամայն իրական է։

Այնպես որ, պարոն Փաշինյանը հիմա շախմատային լեզվով ասած «պատառաքաղի մեջ է»: Ինչ արդյունք էլ լինի, նա կարող է իրեն հնարավորինս վատ զգալ։ Տեսնենք, թե նա ի՞նչ կընտրի և ինչպե՞ս կաշխատի դուրս գալ այս ամենից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular