ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննիչների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը քննարկվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում։ 

Կառավարությունն առաջարկում է  իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերի աստիճանական զարգացմանը, ինչպես նաև նոր ինստիտուտների ներդրմանը։ Նախագծով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաև ներդնել 30 նոր կարգավորումներ ուղղված դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն։Այսպիսով՝ դատավորների, դատախազների և քննիչների համար կնախատեսվեն բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգեր:

«Մենք չենք ունենալու որևէ սուբյեկտ դատախազությունում, քննչական կոմիտեում կամ դատարաններում, որի բարեվարքությունը երբևիցե չի ստուգվել։ Սա կարևորագույն հակակոռուպցիոն էլեմենտներից մեկն է, որը ներդնում ենք օրենսդրության մեջ։ Ողջունելի են նաև այլ կարգավորումները, մասնավորապես, թե ինչ է տեղի ունենում, երբ անձին տրվում է բացասական եզրակացություն, ինչպես է դա հանգեցնում համապատասխան ծառայողական քննությանը, ինչ պարագաներում և ինչ չափանիշներից ելնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է տալ բացասական եզրակացություն։

Նախագծով ամփոփում ենք դատավորների և դատաիրավական մարմինների բարեվարքության այն ոդիսականը, որը սկսվել էր դեռևս 2019 թվականին՝ չբացառելով, որ հետագայում ևս լրացուցիչ փոփոխություններ կարող ենք անել այն նախագծերում, որոնք ավելի կընդգծեն հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular