ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրն աղջկան բռնացրեց տղայի հետ անկողնում… ու տեղի ունեցավ անհավատալին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Եթե հայտարարվեր աշխարհում ամենաբարդ աշխատանքի մրցույթը, ապա հավանաբար կհաղթեր հոր կամ մոր աշխատանքը: Դա շատ նուրբ, բարդ աշխատանք է՝ առանց հանգստյան օրերի ու տոների: Սակայն արդյունքը գերազանցում է ջանքերը:

Ներկայացնենք պատմություն, որը պատմել է հայրն առաջին դեմքով: Ճի՞շտ է նա վարվել, թե՞ ոչ, դատեք ինքներդ:

Մի օր ես շուտ արթնացա ու աստիճաններով ներքև իջնելով՝ ականատես եղա մի տեսարանի, որը ցանկացած հոր շոկի կմատնի: Իմ 18-ամյա դուստրը բազմոցին գրկախառնված պառկած էր մի երիտասարդի հետ, ու, դատելով ամեն ինչից, գիշերը միասին էին անցկացրել:

Ես զգուշորեն անցա նրանց կողքով ու նախաճաշ պատրաստելուց հետո նախազգուշացրի կնոջս, որդուս ու փոքր դստերս չաղմկել, քանի որ «քնած մարդիկ կան»:

Մեր ճաշասեղանը գտնվում էր նույն սենյակում՝ բազմոցից 6 մետր հեռավորության վրա: Մենք նստեցինք սեղանի շուրջը ու ես բարձրաձայն կանչեցի. «Երիտասա´րդ»:

Ես դրանից առաջ չէի տեսել ինչ-որ մեկի, ով այդպես ցատկեր անկողնուց:

«Նախաճաշը պատրաստ է, նստե՛ք»,- ասացի ես:

Ընտանիքս լուռ նայում էր իր ափսեին:

Այդ երիտասարդի համար դա հավանաբար իր կյանքի ամենադժվարին 6 մետրերն էին:

Նա լուռ մոտեցավ ու նստեց աթոռին: Իմ որդին ուշադիր նայում էր նրա աչքերին: Նկատելի էր, որ նա նյարդայնանում է:

Ես նայեցի նրան ու ասացի. «Ես պետք է քեզ մեկ հարց տամ: Ու այդ հարցը շատ կարևոր է լինելու… քեզ համար»:

Ես նրան հարցի՝ արդյո՞ք նա սիրում է….. կատուների:

Երիտասարդը հաճելի ու ընկերական տղա էր, սակայն նա տարօրինակ էր թվում: Աղջկաս խոսքով՝ նա շատ ուշադիր տղա է: Այդ դեպքից առաջ նրանք ընդամենը 1 ամիս էին հանդիպում: Այդ ժամանակից ի վեր նա սկսեց հաճախ գալ, սակայն արդեն չէր մնում գիշերելու:

Տղան խոստովանեց, որ չունի ծնողներ, կրթություն ու մշտական աշխատանք, սակայն աղջիկս նրան հավանում էր:

Ո՞վ եմ ես, որ արգելեմ նրան սովորել սեփական սխալների վրա…

Այդպես շարունակվեց 8 ամիս: Մի օր իմ տուն եկավ որդիս ու ասաց, որ այդ տղան անտուն է, նրա հայրն ինքնասպան է եղել, իսկ մայրը հեռացել է՝ որդուն լքելով:

Այդ ժամանակ նա 15 տարեկան էր ու 3 տարի փորձում էր գոյատևել, ինչպես կարող էր՝ գիշերում էր ընկերների տանը, անտուն մարդկանց ապաստարաններում:

Ահա թե ինչ վիճակում էի հայտնվել՝ իմ դուստրը հանդիպում է անտուն երիտասարդի հետ, ով մանկություն չի ունեցել, սակայն ով հաճելի է, պատրաստակամ…

Երբ ես նրա մասին պատմեցի կնոջս ու աղջկաս, նրանք սկսեցին լացել, սակայն պարզվեց, որ մեծ աղջիկս ամեն ինչ արդեն գիտի:

Հաջորդ օրը ես նրան տվեցի իմ տան բանալիները ու ասացի, որ նա կարող է գալ իմ տուն ամեն օր: Դա 2000 թվականն էր:

Հիմա՝ 15 տարի անց, իմ նոր որդին ու իմ դուստրը միասին ունեն ընտանեկան լավ բիզնես:

Ես անցած տարի դարձա պապիկ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular