ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժաննա Անդրեասյանը դաշնակահար Հայկ Մելիքյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը՝ նվիրված 20 և 21-րդ դարերի հայ երաժշտությանը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նախագծի հոբելյանի առիթով և Հայկ Մելիքյանին պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ երաժշտարվեստի հանրահռչակման, բարձր կատարողական վարպետության և 20-րդ դարի, ժամանակակից դաշնամուրային երաժշտության «1900+» նախագծի հիմնադրման համար։

«Այս նախագիծը մեզ թույլ է տալիս վայելել 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, ամենատարբեր երկրների մշակույթը և ճանաչել նաև ինքներս մեզ։ Ընդ որում՝ ճանաչելու համար կարևոր է ոչ միայն հեռու անցյալին նայել, այլև ներկային, որտեղ ևս բազմաթիվ արժեքավոր գործեր են ստեղծվում։ Շատ ուրախ եմ, որ այս նախագիծը խթանում է կոմպոզիտորական արվեստը հենց այս պահին, և այդ գործունեությունն արժանի է ամենաբարձր գնահատանքի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Հայկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնել արժևորման համար՝ նշելով, որ իր հույզերը կարտահայտի երաժշտության միջոցով։

Համերգին հնչել են Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Սարյանի և այլ նշանավոր կոմպոզիտորների գործերից, ինչպես նաև Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս հոբելյանի համար գրված «15-րդ հարված» ստեղծագործությունը։

 Նշենք, որ «1900+» նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին  անգամ են հնչում Հայաստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular