Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Հաղորդվում է, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։