ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում սպասվում են քաղաքական զարգացումներ, որոնց պետք է միասին դիմագրավենք․ Իշխան Սաղաթելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանց չափազանցնելու, այս օրերին դրված է Հայաստանի պետականության գոյության հարցը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Չարենցավանում հանրության հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Հայաստանի շուրջը ձեւավորվել է նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով իրավիճակ, եւ պետք է քննարկել դրանից դուրս գալու ուղիները:

«Ցավոք, այն խնդիրները, որ մենք դրել ենք մեր առջեւ, դեռեւս լուծված չեն, ծանրագույն մարտահրավերները կանգնած են մեր առջեւ: պատերազմից հետո ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու, երկիրը պետական, ազգային դիմագիծ վերադարձնելու համար իշխանությունը, որը բերեց պարտություն, պետք է հեռանա: Նախորդ 3,5 տարիների ընթացքում մեր գլխավոր օրակարգը եղել է իշխանափոխությունը, քանի որ այս իշխանությունների դեպքում հնարավոր չէ ստեղծված իրավիճակից դուրս գալ: Միակ ելքը սրանից ազատվելն է: Ցավոք, մեր օրակարգը մեծ համաժողովրդական աջակցություն չի ստացել:

Թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո արդեն Հայաստանի տարածքային պահանջներից զատ դնում է ինքնության ոչնչացման խնդիր: ՀՀ իշխանությունները սրան դիմագրավելու, դիմադրելու, սահմանները պաշտպանելու փոխարեն հետեւողականորեն կատարում է Թուրքիայի ու Ադրբեջւանի պահանջները:

Բացի դրանից, այս իշխանությունների արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ազդեցությունների բախման գոտի: Հայաստանի ղեկին ոչ հայկական իշխանություններ են, որոնք շարունակում են թշնամական ծրագրերը»,-ասաց Սաղաթելյանը:

Խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության ծրագրերից, նա ասաց, որ դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է եւ դա կործանման ճանապարհ է. «Մենք պետք է կազմակերպենք ժողովրդին, դուրս գանք պայքարի եւ այդ հանրաքվեն վերածենք այս իշխանության անվստահության հանրաքվեի եւ դրանից անմիջապես հետո հասնենք իշխանափոխության: Մենք նույնիսկ չպետք է թույլ տանք, որ այդ հանրաքվեն տեղի ունենա: Սա մեկ ճանապարհ է:

Երկրորդը, գիտեք, որ Ադրբեջանի հետ քննարկվում է կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման հարց: Սա ներկայացնում են իբրեւ խաղաղության պայմանագիր: Այդ փաստաթղթին մենք ծանոթ ենք: Դա խաղաղության հետ կապ չունեցող փաստաթուղթ է, այնտեղ չկա որեւէ կետ, որ մեր օգտին է: Այդ փաստաթղթով Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի 29 800 քկմ տարածքը: Դրանով նույնիսկ սահմանագծման եւ սահմանազատման հարցը չի լուծվում, դա թողնում են հետագային: Կարճ ասած, դա մի փաստաթուղթ է, որով Արցախի օկուպացիան փորձում են լեգիտիմացնել, եւ դրանով չի զսպվում Ադրբեջանի հետագա ագրեսիան»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ այսօր չկա որեւէ փաստաթուղթ, որով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում. «Արցախն այսօր էթնիկ զտման հետեւանքով թշնամու ենթակայության տակ է: Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները իրավական ու լեգիտիմ հիմք չեն: Դրա համար է Ադրբեջանը շտապում, որ ունենա իրավական փաստաթուղթ, որը կվավերացվի նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից, որ օրինականացնի արցախահայության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Եթե այս ամենին լինի համարժեք հակազդեցություն, մենք միասնաբար սա կկանխենք»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular