ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ավելի հզոր, քան նախագահները». պատմության ամենաազդեցիկ 10 մաֆիոզները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Ալ Կապոնե (1899-1947)

Սպիավոր դեմք մականունը Ալ Կապոնեն ստացել է 19 տարեկանում, երբ աշխատում էր բիլյարդի ակումբում: Նա իրեն թույլ է տվել հակաճառել դաժան մի հանցագործի, վիրավորել է նրա կնոջը, ինչի արդյունքում նրանց միջև վեճ է ծագել: Հենց այդ ժամանակ էլ Կապոնեն ստացել է իր վնասվածքը:

2. Լակի Լուչանո (1897-1962)

Նա ծնվել է Սիցիլիայում, բայց ապրել ԱՄՆ-ում: Նրա իսկական անունը Չարլզ է: Լաքի նրան սկսել են անվանել մի միջադեպից հետո: «Լաքի» բառն անգլերենից թարգմանված նշանակում է «հաջողակ»: Մի անգամ նրան տեղափոխել են անմարդաբնակ ճանապարհ, տանջել, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, դեմքը վառել ծխախոտով: Այս ամենից հետո, սակայն, նա ողջ է մնացել, ինչի պատճառով էլ նրան սկսել են Լաքի անվանել:

3. Պաբլո Էսկոբար (1949-1993)

Նա պատմության մեջ մտավ՝ որպես ամենադաժան հանցագործներից մեկը: Հայտնի է՝ որպես նարկոբարոն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա առնչություն ունի ավելի քան 200 դատավորի և դատախազի սպանության հետ:

4. Ջոն Գոթի (1940-2002)

Նրան հաջողվել է երկար ժամանակ խուսափել պատժից: Նա սիրված է եղել մամուլի կողմից: Նրան անվանել են նաև «Էլեգանտ դոն»: Ի դեպ, այսպես նրան սկսել են անվանել այն ժամանակ, երբ նա սկսել է հագնել ոճային, մոդայիկ կոստյումներ կրել՝ թանկ փողկապներով:

5. Կարլո Գամբինո (1902-1976)

Նրա շնորհիվ Գամբինոների ընտանիքը դարձել է ամենահզորներից մեկը: Իր ամենահզոր տարիներին նա հսկել է Նյու Յորքը, Լաս Վեգասը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Բոստոնը, Մայամին և Լոս Անջելեսը:

6. Մեիր Լանսկի (1902-1983)

Նա ծնվել է Բելառուսում, հաջողությունների հասել՝ ԱՄՆ-ում:

7. Ջոզեֆ Բոնանո (1905-2002)

Նա պատմության ընթացքում ամենահարուստ մաֆիոզն է:

8. Ալբերտո Անաստազիա (1902-1957)

Նրա խմբավորումը կապված է ավելի քան 700 մահերի հետ: Լաքի Լուչանոյի մոտ ընկերն է եղել և նրան համարել է իր ուսուցիչը:

9. Վինսենտ Ջիգանտե (1928-2005)

Նրան անվանում էին «Խելագարված բոս»՝ նրա ոչ ադեկվատ պահվածքի համար: Դա միայն իշխանությունների համար: Նրա փաստաբանները 7 տարի ներկայացրել են փաստաթղթեր այն մասին, որ նա հոգեկան հիվանդ է: Այդ կերպ նա խուսափել է պատժից:

10. Էրիբերտո Լասկանո (1974-2012)

17 տարեկանում ծառայել է մեքսիկական բանակում, ապա աշխատել Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչությունում: Սակայն որոշ ժամանակ անց ինքն է անցել հանցագործների շարքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular