ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Բրուտեր. Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմի ռեսուրս չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Absatz.media-ն գրում է, որ Հայաստանը չունի Ադրբեջանի հետ պատերազմի ռեսուրսներ, ինչը ցույց տվեցին վերջին երկու ռազմական բախումները։ Այս մասին absatz.media-ին ասել է Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի քաղաքագետ Վլադիմիր Բրուտերը:

Նրա խոսքով, Ադրբեջանը ռազմական գործողություններով հասավ այն ամենին, ինչ ուզում էր, իսկ հիմա Հայաստանին պարտադրում է իրեն ձեռնտու խաղաղություն։ «Փաշինյանը ամպագոռգոռ հայտարարություններ է անելու, քանի որ Արևմուտքում քաղաքական և ոչ քաղաքական հովանավորներ է փնտրում: Ոչ ոք չի պատրաստվում պատերազմ սկսել, բացառությամբ որոշ սահմանափակ բախումների կամ սադրանքների։ Ինչ վերաբերում է խաղաղություն պարտադրելուն, այո, Ադրբեջանը Հայաստանին կստիպի խաղաղության, ինչն իրեն ձեռնտու է։ Թե որքանով Հայաստանը կհամաձայնի նրան, դատելով Փաշինյանի երեկվա հայտարարություններից նա չէր ցանկանա գնալ դրան, բայց դա կնշանակի, որ իրավիճակը մշտապես սրվելու է»,- ասել է փորձագետը։

Բրուտերն նաև ընդգծել է, որ, հաշվի առնելով դեպի ծով ելքի բացակայությունը, Հայաստան զենք հասցնելը բավականին դժվար է։ «Իրանո՞վ, մի՞ թե, Իրանը չի համաձայնվի: Վրաստանո՞վ, բայց դա հղի է վրաց-ադրբեջանական հարաբերությունների լուրջ սրմամբ։ Հայաստանը պարտվեց սեփական հիմարության պատճառով, և նման դեպքերում, առհասարակ, պետք է միշտ ընտրել պահպանողական տարբերակներից»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պահին Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը «անհավանական է»։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանը չի կատարել Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչի պատճառով էլ Հայաստանի իշխանությունները որոշել են սառեցնել իրենց մասնակցությունը համաձայնագրին։ Ավելի ուշ ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ իրենք չեն ստացել Հայաստանի անդամակցության կասեցման դիմում։ Փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև իրականում խաղաղություն է հաստատվել, և երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է նկատվում արդեն մի քանի ամիս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular