ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկիուն ոչ մի տեղ չեն սպասում. նախկին կատակերգուն աբսուրդային իրավիճակում է հայտնվել Բաքու և Երևան այցելությունների հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kp.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Հայաստան, որտեղ նրան սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջին օրերին իր համախոհների հետ մի շարք եվրոպամետ հայտարարություններ է արել։

Չէ, չէ, չենք սխալվել, այդպես էլ եղել է։ Զելենսկուն Երևանում պետք է դիմավորեին մարտի 4-ին։ Բայց նա մտադիր էր նաև թռչել Բաքու։ Ինչն, ի դեպ, ավելի տրամաբանական է, քան Երևան այցելությունը։ Որովհետև Ադրբեջանը նավթ է, բենզին, դիզվառելիք և փող։ Ալիևը նաև վերազինել է ադրբեջանական բանակը։ Իսկ, ընդհանրապես, քաղաքական առումով գլոբալ հարավում Իլհամ Ալիևը ծանր քաշային է։ Եվ, որ ամենակարևորն է, նրա հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ շատ ջերմ են ու ընկերական։ Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է, որ հարգում է նրան։ Այսինքն մեր ձևով ասած Իլհամ Հեյդարովիչին (իրենց կերպ Հեյդար օղլի), նման պետական ​​գործչի հետ խոսելու բան կա։

Բայց Փաշինյանի հետ լրիվ այլ հարց է: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը փող ու զենք չունեն։ Եվ հետևաբար, նրանց երկխոսությունը ամենահրատապ հարցի շուրջ կլինի ամենակարճը։

-Տո՛ւր:

-Չէ, դու տուր:

Ուրիշ բան, որ նրանք կարող էին փոխանակվել իրենց անգնահատելի փորձը։

-Ես այստեղ կորցրել եմ Ղարաբաղը։

-Տես է, զարմացցրիր, ես կորցրել եմ չորս շրջան, որոնցից յուրաքանչյուրը ձեր Ղարաբաղից շատ անգամ մեծ է։

- Էհ, սիրելիս, դա մի ասա, ես ամեն ինչ միանգամից չեմ արել: Սկզբում մի մասն եմ տվել, իսկ հետո ամբողջ Ղարաբաղը։

- Հա, ես նույնպես, ոչ անմիջապես եմ տվել, սկզբում Դոնբասը, իսկ հետո Խերսոնի շրջանը և գրեթե ողջ Զապորոժիեի շրջանը:

-Իսկ Ղրի՞մը:

- Ոչ, Ղրիմ, ինձնից առաջ է եղել: Իսկ դուք, ինչպե՞ս եք  մոբիլիզացիա արել։

-Չենք արել, հայերը քիչ են ու տաքարյուն են, ինձ կծեծեին։

Եվ, որ ամենակարևորն այն է, որ այդ ամենը մաքուր ռուսերենով։ Փաշինյանը դա գիտի, իսկ Զելենսկին հայերենում բում-բում է:

Նման հանդիպում կլիներ, բայց Բաքվից ասել են, որ իրենց մոտ թռչելու կարիք չկա։ Համենայն դեպս, նման տեղեկություն է հրապարակել «European Pravda»-ն հղում անելով Radar Armenia-ին։ Զելենսկին, տեղեկանալով Ադրբեջանից, ինքն էլ չեղարկել է իր թռիչքը դեպի Երևան։ Բայց Երևանում Կիևի դեսպանը վերջերս խոստացել է, որ մոտ ապագայում Հայաստանի համար շատ «դրական նորություններ» կլինեն։ Պետք է հասկանալ Զելենսկուց, ով հիմա գոնե ինչ-որ տեղից է դրական նորությունների սպասում։ Եվ ահա Հայաստանի համար առաջին դրական լուրը՝ Զելենսկին նա չի գա։ Եվ դա իսկապես դրական նորություն է Հայաստանի համար։ Փաշինյանն ու Զելենսկին անգամ միմյանց պետք չեն...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular