ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ «Gallup»-ի՝ հանրության շուրջ 60%-ը դեմ է դեպի Արևմուտք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Gallup»-ը ներկայացրել է Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները, որն այս անգամ վերաբերել է ՀԱՊԿ-ի հետ խնդիրներին եւ Ֆրանսիայից սպառազինության մատակարարմանը։ Հարցման հեղինակները ներկայացրել են «ֆրանսիական համբույր» խորիմաստ անվանմամբ հարցման արդյունքները։ Այն կատարվել է փետրվարի 26-28-ին հեռախոսով։  Հարցման է ենթարկվել 1 100 մարդ։ Վրիպանքը կազմում է 3 տոկոս։

Եվ այսպես՝  համապատասխանո՞ւմ է արդյոք վարչապետի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու նախաձեռնությունը երկրի շահերին հարցին հարցվողների 23 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ համապատասխանում է, 13.9 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ համապատասխանում է, ավելի քան 16 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ չի համապատասխանում, ավելի քան 42 տոկոսը կարծում է, որ բնավ չի համապատասխանում։ Հարցին, թե պետք է արդյոք, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ–ում, թե միանա ՆԱՏՕ-ին, ավելի քան 40 տոկոսը պատասխանել է, որ երկիրը պետք է չեզոքություն պահի եւ որեւէ ռազմական դաշինքում չլինի, 28 տոկոսը կարծում է, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ում։

Ինչպես տեսնում ենք՝ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը դեմ է այն արտաքին քաղաքականությանը, որն այսօր վարում է Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը: Հանրության ստվար մեծամասնությունը չի ցանկանում ՌԴ–ի հետ հարաբերությունների վատթարացում և ակնհայտ է, որ անվտանգային խնդիրների լուծման համատեքստում հայ հանրությունը հույսը կապում է հենց ՀԱՊԿ–ի և ոչ թե ՆԱՏՕ–ի օգնության հետ: Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն իրականացնում են մի արտաքին քաղաքական վեկտորի այնպիսի փոփոխություններ, որոնք չեն վայելում հանրության մեծամասնության աջակցությունը և որոնց իրականացման մանդատ Փաշինյանին այդ նույն հանրությունը չի տալիս:

Ուշագրավ է, որ հարցվածների 80 տոկոսը վստահ է, որ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մոտ ապագայում նոր պատերազմի ենք ականատես դառնալու: Եվ գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված այն, որ ըստ նույն հարցման՝ հանրությունը չի ցանկանում իր ռեալ անվտանգությունը փոխարինել Արևմուտքից հնչող ամորֆ խոստումներով: Հարցին, թե ընդունելի կլինի արդյոք գինը, եթե ԵՄ-ն որպես վիզային ռեժիմի ազատականացման պայման պահանջի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, 23.5 տոկոսը նման գինը համարել է միանշանակ ընդունելի, 19 տոկոսը՝ ավելի շուտ ընդունելի, 15 տոկոսը՝ ավելի շուտ անընդունելի, 32.9 տոկոսը՝ միանշանակ անընդունելի։ Հիշեցնենք, որ հենց ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացման խոստումով է Փաշինյանը փորձում հանրության առջև արդարացնել՝ դեպի Արևմուտք իր դրեյֆը: Սակայն հանրության մեծամասնությունը ռեալ է գնահատում իրավիճակը, որում հայտնվել է, և առանձնապես չի հավատում Արևմուտքի գեղեցիկ խոստումներին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular