ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը Հունաստանի պաշտպանության նախարարին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է ՀՀ վարչապետի՝ վերջերս Հունաստան կատարած այցը և բարձրաստիճան փոխայցելությունների դերը երկկողմ օրակարգի շարունակական հարստացման գործում։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և առկա հեռանկարները:   

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաների: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ջանքերն՝ ուղղված Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելը պահանջում է երկուստեք հստակ արտահայտված հանձնառություն:

Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում  ունեցած ավանդի համար ՀՀ ԱԳ նախարարը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular