Դենդիասը հնարավոր է համարում ՀՀ-Հունաստան-Ֆրանսիա- Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Այս մասին համատեղ հայտարարության ժամանակ ասաց Հունստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հունաստանը վճռականորեն դեմ է ցանկացած ռազմական գործողության՝ տարածաշրջանում, կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքների համաձայն։