ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ձախողվել Apple Car-ի նախագիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը նշել է Apple ավտոմեքենա արտադրելու նախագծի չեղարկման պատճառները։ Հոդվածը հրապարակվել է գործակալության կայքում։

Գուրմանը, իր աղբյուրներին հղում անելով, գրել է, որ կորպորացիան սկզբնական փուլում սխալ է թույլ տվել։

Ըստ նրա՝ Apple-ը որոշել է թողարկել ոչ թե սովորական մեքենա, այլ անվարորդ մեքենա՝ առանց ղեկի կամ ոտնակների, որը կհամապատասխաներ ինքնավարության հինգերորդ մակարդակին։ Մասնագետը նշել է, որ այդ փորձերը չափազանց հավակնոտ են ստացվել։

«Կարծես Apple-ը փորձեր բաց թողներ սմարթֆոնների բոլոր վաղ մոդելներն ու պարզապես ստեղծեր iPhone X-ը»,- համեմատություն է Bloomberg-ի սյունակագիրը:

Ըստ Մարկ Գուրմանի և նրա աղբյուրների՝ կորպորացիան նախ պետք է թողարկեր սովորական մեքենա, այնուհետև իր հարթակում ստեղծեր Apple Car՝ ինքնավարության բարձր մակարդակով։

Լրագրողը նախագծի մեկ այլ խնդիր է նշել մշակման բարձր արժեքն ու սպառողների համար մեքենայի ահավոր բարձր արժեքը։ Հեղինակը նաև նշել է, որ ընկերությունը պարզապես փորձ չի ունեցել այս ոլորտում։ «Ի վերջո, հպարտությունն էր, որ փչացրեց բոլոր ջանքերը», - ընդգծել է Գուրմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular