ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդհանուր անվտանգային միջավայրը փխրուն է, ծավալապաշտությունն ավելի է ընդլայնվում, աշխարհը պետք է ընդհանուր մի ճակատ ստեղծի այս մարտահրավերներին դիմագրավելու համար․ Դենդիաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանը սկզբունքորեն դեմ է ցանկացած ռազմական գործության և կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենսդրության շրջանակներում։ Այսօր համատեղ հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Այսօր, երբ ընդհանուր անվտանգային միջավայրը փխրուն է, ծավալապաշտությունն ավելի է ընդլայնվում, միջազգային դաշնագրեր են խախտվում, ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտումներ են տեղի ունենում, աշխարհը պետք է ընդհանուր մի ճակատ ստեղծի այս մարտահրավերներին դիմագրավելու համար, պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք կոնֆլիկտների դեմն առնել և խաղաղությանն ուղղված քայլեր անել»,- ասաց հույն նախարարը։
Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ համատեղ քննարկումների ժամանակ անդրադարձ է արվել տարբեր հարցերին, որոնք պետք է նպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Նախարար Դենդիասը նշեց, որ Հունաստանում նպատակ ունեն զարգացնելու պաշտպանության ոլորտում նորարար լուծումների մշակումը և հրավիրեց հայկական ընկերություններին ևս մասնակցել լուծումների մշակմանը։

«Պատմությունը մեզ միավորում է, մենք նման ողբերգական փորձի միջով ենք անցել՝ հալածանքների, հետապնդումների, ցեղասպանության միջով, մեր ժողովուրդները միասին տառապել են։ Սա ստեղծել է շատ ամուր կապեր ոչ միայն երկրների, այլև ժողովուրդների միջև»,- ասաց Դենդիասը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը նաև խոստացավ, որ օրվա ընթացքում անպայման այցելելու է Ցեղասպանության հուշահամալիր։
Հիշեցնենք` Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր։

 

Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular