Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին վերահաստատել է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի պատասխանը մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ:
«Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և չի լինի»,- նշել է Քանանին: