ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հոլսթեն գարեջուր

ՖՈՏՈ

Համեմատած այլ հայտնի գերմանական գարեջրի գործարանների Holsten ապրանքանիշը համարվում է բավականին երիտասարդ։ Հոլստեն գարեջրի գործարանը կառուցվել է 1879 թվականին Ալտոնա քաղաքում, որն այսօր Համբուրգի մաս է կազմում։ Գարեջրի անվանումը ծագել է Շլեզվիգ-Հոլշտայն նահանգի անվանումից, որը նախկինում ներառում էր Ալտոնա քաղաքը։ Իր հերթին, այդ անվանումը գալիս է 1500 տարի առաջ այդ տարածքներում ապրած գերմանական ցեղերից մեկի անունից։ Այն հնչում էր որպես Հոլցատեն, այսինքն՝ անտառի բնակիչներ։ Զրահապատ ասպետը, որն այսօր կարելի է տեսնել Հոլստենի յուրաքանչյուր շշի վրա, հենց սկզբից է դարձել այդ գարեջրի գործարանի խորհրդանիշը։
Գարեջրի գործարանը իր ստեղծման օրվանից լավ է աշխատել: Իր գոյության առաջին 25 տարիներին ընկերությունը դարձել է տարածաշրջանի ամենահաջողակ գարեջրի ապրանքանիշը, իսկ արդեն 1881 թվականին, այսինքն հիմնադրումից ընդամենը 3 տարի անց, Holsten գարեջուրը սկսել է արտահանվել։ 1903 թվականին Լոնդոնում հիմնվել է ընկերության մասնաճյուղը, որը սկսել է ապրանքանիշը առաջ մղել համաշխարհային շուկայում։ Պետք է ասել, որ Holsten-ի հիմնական ռազմավարությունը միշտ էլ եղել է մրցակիցների կլանումը։ Կարելի է առանձնացնել դրա երկու հիմնական ժամանակաշրջան՝ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։
1909 թվականին տեղի է ունեցել առաջին կարևոր կլանումը. գնվել է A. Janssen Wwe գարեջրի գործարանը: Հինգ տարի անց գնվել է Bergedorf ապրանքանիշի տակ գտնվող գարեջրի գործարանների մի ամբողջ ցանց: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերմանական տնտեսությունը գտնվում էր «զրոյական» մակարդակում, սակայն դա չի խանգարել Holsten ընկերությանը շարունակել գարեջրի գործարաններ գնել: 1918- 1924 թվականներին գերմանական գարեջրագործական վեց ընկերություններ են կլանվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Հոլսթենը դարձել էր գարեջրագործության խոշորագույն կոնցեռնը՝ իր հիմնական գործարաններով Համբուրգում, Նոյմունստրում և Քիլում: Պատերազմից հետո այդ երեք գործարաններն էլ ամբողջությամբ ավերված էին, բայց դա չի նշանակել ընկերության վերջ։ Օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները գործարանները վերակառուցվել են բավականին արագ։ Արդեն 1952 թվականին սկսվել է գարեջրի արտադրությունը մեծ տարաներով, իսկ 1954 թվականին ընկերությունը վերադարձել է իր նախկին ձևերին, և սկսվել են նոր մի շարք ձեռքբերումներ, որոնք տևել են մինչև 90-ականները։ 1957 թվականին վերականգնվել է Լոնդոնի մասնաճյուղը և Հոլսթենը կրկին մտել է համաշխարհային շուկա։ 1975 թվականին նա դարձել է Գերմանիայի առաջատար գարեջրի արտադրողներից մեկը, իսկ 1980-ականներին ամենահայտնի պրեմիում փաթեթավորված գարեջուրը:
Ընկերության խնդիրները սկսվել են 90-ականների վերջին, երբ ղեկավարությունը երկու մեծ սխալ է թույլ տվել: Նախ, մեծ թվով ուժեղ և հայտնի բրենդներ են մրցակցություն ստեղծել կոնցեռնի ներսում: Երկրորդ հերթին, չլսելով փորձագետների առաջարկությունները,  Հոլսթենը շեշտը դրել է մեկանգամյա օգտագործման փաթեթավորմամբ գարեջրի արտադրության վրա, թեև հայտնի էր, որ շուտով ուժի մեջ է մտնելու օրենք, որը լրացուցիչ վճարներ է սահմանելու այդ տեսակի տարաների համար։ Արդյունքում, 2004 թվականին Հոլսթենը դարձել է Carlsberg կոնցեռնի դուստր ձեռնարկություն, որն արագորեն ազատվել է Հոլսթենի այլ անհարկի ապրանքանիշերից և ապավինել բացառապես զրահապատ ասպետին։

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular