ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանությունների այս վարքը սպառնալիքի տակ է դնում հենց Հայաստանի գոյությունը․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անթալիայում ավարտվել է դիվանագիտական միջազգային համաժողովը, որին մասնակցություն են ունեցել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը նաև Հայաստանը։

Համաժողովին Հայաստանից մասնակցել են արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մի շարք հանդիպումներ ունեցել։

Պաշտոնական հաղորդագրությունների մեջ չկա որևէ հիշատակում Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ։

Դեպի Արևմուտք քաղաքական կուրս որդեգրած Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն ամեն կերպ խուսափում են ռուս գործընկերների հետ հանդիպումներից, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի՝ Ռուսաստանի վերաբերյալ հնչեցրած կարծիքների մասով, չեն ցանկանում դեմ առ դեմ հանդիպել ռուս գործընկերներին և պատասխան տալ դրանց համար։

Այն, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, Անթալիայում մամուլի ասուլիսում հայտնել է նաև Սերգեյ Լավրովը, նշել, որ՝ «Հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել և Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի մեջ ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե, դա դաշնակցային չէ»,- հայտարարել է Լավրովը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էլ իր բազմաթիվ հարցազրույցներում փաստում է այս հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հենց Ռուսաստանի վրա են փորձում բարդել ողջ մեղքը, շեղել և մոլորեցնել հայ հանրությանը, վատթարացնել հայ-ռուսական ավանդաբար, հարյուրամյակներով ստուգված դաշնակցությունը։

Իհարկե, հակառուսական իրենց քաղաքականության մասով Հայաստանի իշխանությունները վտանգում են սեփական երկրի գոյությունը։ Սերգեյ Լավրովը, նույն Անթալիայում նշել է, թե՝ Հայաստանում կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ, այլ նրանց, ովքեր դեմ են իրենց բարեկամներին։

Ըստ էության, Ռուսաստանը Հայաստանին մեղադրում է իր այսօրվա թշնամիների հետ դաշնակցելու մեջ, նաև խոստանում գործնական քայլեր կատարել։ Թե ինչպիսի՞ գործնական քայլեր է ակնարկում Սերգեյ Լավրովը, նա չի բացահայտել, փաստել է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների էական վերանայում կարող է տեղի ունենալ։
Ռուսական կողմի այս նյարդային արձագանքը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է լրջորեն զայրացնել Ռուսաստանին, որը խոսում է գործնական քայլերի մասին։ Թե ինչպիսի՞ գործնական քայլերի կարող է գնալ Ռուսաստանը, կարծում ենք յուրաքանչյուր ընթերցողի էլ պարզ է։

Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանից գնալու տեղ չունի, որտեղ հաստատվել է մոտ 200 տարի առաջ և Հարավային Կովկասը համարում է իր կենսական շահերի գոտի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանի գործող իշխանությունների այս վարքը սպառնալիքի տակ է դնում հենց Հայաստանի գոյությունը։

Արդյոք Ռուսաստանը կգնա՞ ռազմական էքսպանսիայի, թե՝ ոչ, բարդ է ասել, բայց այն, որ գործող իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ թշնամացնում են տարածաշրջանում հենց Հայաստանի դեմ, դա արդեն փաստ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular